Հիմա 117  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: Կարել Չապեկի աֆորիզմներից

Կարել Չապեկի աֆորիզմներից 13 տարի 6 ամիս առաջ #213

Մոմը.– Տեսեք հլը: Ես անշեջ կրակն եմ:

Գետի էրեսի տաշեղը. – Հլը էդ կարմրախայտին նայի, էկե ու ընձի լող տալ ա սովորցնում: Էտ տգետն ինքը, փոխանակ հոսանքով լողա, հոսանքին հակառակ ա լող տալի:

Խխունջը.– Ուղիղ գիծը լրիվ սխալ ա, որտեվ սպիրալ չի:


Թարգմանությունը Մ.Հարությունյանի
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 13 տարի 5 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Կարել Չապեկի աֆորիզմներից 13 տարի 6 ամիս առաջ #216

Կարմրախայտը.– Ոչ մի կենդանի արարած չի կարա օդում ապրի, վռազ կխեղդվի:

Հարևան քաղքենին.– Էդ Արքիմեդը վախկոտ ա ու դավաճան: Թշնամին քաղաք ա մտնում, իսկ էտի նստե ու գծագիր-մծագիր ա անում:

Բարթուղոմեսյան գիշերից հետո.– Օֆա՛յ: Ժողովրդի հոգևոր միասնությունը հազիվ կարեցանք վերականգնենք:

Ցանկապատի ձողերը.– Հլը էտ ապուշ ծառերին նայեք: Ճղները ծերից-ծեր ծուռումուռ են, ու ոչ մի կարգ ու կանոն չկա:



Թարգմանությունը Մ.Հարությունյանի
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:Կարել Չապեկի աֆորիզմներից 13 տարի 5 ամիս առաջ #219

Որդը.– Ասում ես Արծի՞վն ա ճիշտ: Վարյանտ չկա: Ճշմարտությունը միակն ա` որդային ճշմարտությունը:

Կատոն ավագը.– Ի՞նչ: Ասում եք` սո՞վ ա, աղքատությո՞ւն ա, բերք չկա՞: Դրանք սաղ հե՜չ: Նախ պիտի Կարթագե՜նը կործանվի:

Ներոնը.– Ո՞վ ա ասում, որ քրիստոնյաներին հալածում ենք: Փչոց ա, ըտենց բան չկա՜: Մենք ուղղակի իրանց հայացքներն ենք ժխտում:

Աթիլլան.– Մենք է՜լ ենք էկե, որ աշխարը փրկենք:



Թարգմանությունը Մ.Հարությունյանի
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:Կարել Չապեկի աֆորիզմներից 13 տարի 5 ամիս առաջ #231

Քյարփինջը.– Մենակ ե՜ս գիդեմ, թե ամեն ինչը ո՜նց պտի ըլի` մենակ ուղղանկյունի:

Քննադատը.– Ինչի՞ս ա պետք, որ իմանամ, թե աշխարն ինչ տեսակ ա: Ընձի լրիվ հերիք ա, որ գիդեմ, թե աշխարն ինչ տեսակ պտի ըլնի:

Ոչխարը.– Թո մորթեն, մենակ թե առաջնորդեն:

Ճորտը.– Գիդե՞ք, ինչքան բան կանեի, թե որ ընձի հրամայեին:



Թարգմանությունը Մ.Հարությունյանի
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top