Հիմա 89  հյուր և 1 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: Աֆորիզմներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին

Աֆորիզմներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին 13 տարի 10 ամիս առաջ #382

Մաթեմատիկան պետք է սիրել թեկուզ նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:
Մ.Վ.Լոմոնոսով

Յուրաքանչյուր բնական գիտություն պարունակում է այնքան ճշմարտություն, որքան նրանում մաթեմատիկա կա:
Է. Կանտ

Հնարավոր չէ լինել իսկական մաթեմատիկոս, չլինելով մի քիչ պոետ:
Կ. Վեյերշտրաս

Մաքուր մաթեմատիկան այն է ուր մենք չգիտենք ինչի մասին ենք խոսում և չգիտենք ճիշտ է այն ինչ որ խոսում ենք:
Բ. Ռասել

Ապացույցը համարվում է խիստ, եթե այդպես են համարում մաթեմատիկոսների մեծամասնությունը:
Մ. Կլեյն

Կեղծ թվերը գեղեցիկ ու հրաշալի ապաստան են աստվածային ոգու համար, գոյի և անգոյի համատեղություն են գրեթե:
Գ. Լեյբնից

Ոչ հստակ մտքերի համար մաթեմատիկական սիմվոլներ չկան:
Ա. Պուանկարե
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 385
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:Աֆորիզմներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին 13 տարի 10 ամիս առաջ #390

Մեր մաթեմատիկական դժվարություններն Աստծուն չեն հետաքրքրում, ինքը ինտեգրում է փորձնական ճանապարհով:
Ա. Էյնշտեյն

Իրական աշխարհին վերաբերվող մաթեմատիկական օրենքները հուսալի չեն, իսկ մաթեմատիկական հուսալի օրենքները իրական աշխարհի հետ կապ չունեն:
Ա. Էյնշտեյն

Երբ հարաբերականության տեսությամբ սկսեցին զբաղվել մաթեմատիկոսները, ես էլ դադարեցի հասկանալ այն:
Ա. Էյնշտեյն

Մաթեմատիկան սեփական քթից բռնած ման ածելու միակ և կատարյալ եղանակն է:
Ա. Էյնշտեյն
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 385
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:Աֆորիզմներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին 13 տարի 10 ամիս առաջ #394

Մաթեմատիկան գեղեցիկի նույնպիսի արարում է, ինչպիսին գեղանկարչի կամ բանաստեղծի ստեղծագործությունը: Գույների և բառերի համախմբության նմանությամբ` մտքերի համախմբությունը պետք է օժտված լինի ներքին ներդաշնակությամբ:
Գ. Հարդի

Կա մի գիտություն, առանց որի անհնար է մնացածների համար: Դա մաթեմատիկան է, որի գաղափարները, դատողությունները և խորհրդանիշերը ծառայում են որպես լեզու, նրանով գրում, խոսում և մտածում են մյուս գիտությունները: Այն բացատրում է դժվարին երևույթների օրինաչափությունները, կանխագուշակում և մեծ ճշգրտությամբ նախօրոք նկարագրում է երևույթների ընթացքը:

Ս. Սոբոլև




Մաթեմատիկան թագուհին է բոլոր գիտությունների...
Կ. Գաուս
  • Ruzanna
  • Ruzanna's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Աֆորիզմներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին 13 տարի 10 ամիս առաջ #403

Մաթեմատիկան տարբեր բաները նույն անունով կոչելու արվեստ է:
Ա. Պուանկարե

Հաճախ են ասում, որ թվերն են կառավարում աշխարհը: Կասկած չկա գոնե այն բանում, որ թվերը ցույց են տալիս թե այն ինչպես է կառավարվում:
Յ. Գյոթե
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 385
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:Աֆորիզմներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին 13 տարի 10 ամիս առաջ #426

Մաթեմատիկական, բնական և հումանիտար գիտությունները կարող են համապատասխանաբար անվանվել գերբնական, բնական և ոչ բնական:
Լ. Լանդաու


Մաթեմատիկան մարգարեություններ անելու ամենահուսալի միջոցն է:
Շվեբել
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 385
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:Աֆորիզմներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին 13 տարի 4 ամիս առաջ #686

Նա ով մաթեմատիկա չգիտի չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը:

Ռ.Բեկոն


Ոգեշնչումը, որը պետք է երկրաչափության մեջ պոեզիայում անհրաժեշտ ոգեշնչումից պակաս չէ:
Ա.Ս.Պուշկին
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 385
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:Աֆորիզմներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին 13 տարի 4 ամիս առաջ #697

Լուծման դժվարությունը ինչ-որ չափով պարունակվում է խնդիր հասկացության մեջ. Այնտեղ որտեղ դժվարություն չկա, և խնդիր չկա:
Դ.Պոյա


Եթե դուք ուզում եք լողալ սովորել, ապա համարձակ ջուրն եք մտնում: Իսկ եթե ուզում եք սովորել խնդիրներ լուծել, ապա սկսեք լուծել դրանք:
Դ.Պոյա


Որևէ բան ուսումնասիրելու լավգույն ձևը այն ինքնուրույն հայտնաբերելն է:
Դ.Պոյա



Դ.Պոյայի "Մաթեմատիկական հայտնագործություն" և "Ինչպես խնդիր լուծել" գրքերը կարող եք ներբեռնել այստեղից:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 385
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 13 տարի 4 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top