Anahit, բանն այն է, որ անիվի ինչ-որ արագության դեպքում աչքը արդեն չի կարողանում որսալ բավական քանակության միջանկյալ կադրեր և ստացվում է, որ ամեն անգամ աչքը անիվի հաջորդ դիրքը որսում է, երբ այն արդեն արել է գրեթե մեկ պտույտ (ավելի ճիշտ կես պտույտից ավելի): Սա է պատճառը, որ մեզ թվում է, թե անիվը պտտվում է հակառակ ուղղությամբ:
Հ.Գ. Ավելի ակնառու լինելու համար նկարեք անիվ, վրան ֆիքսեք կամայական կետ, նկարեք հաջորդ նկարը կողքը որպես հաջորդ կադր, երբ այդ կետը պտտվել է, ասենք, 330օ-ով, ևս մեեկ-երկու այդպիսի նկար նկարելուց հետո արդեն ամեն ինչ պարզ է դառնում: