Հիմա 171  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ
  • Էջ.
  • 1
  • 2

Թեմա: Ունե՞նք բավարար քանակի որակյալ մանկավարժներ

Re:Ունե՞նք բավարար քանակի որակյալ մանկավարժներ 13 տարի 4 ամիս առաջ #270

Հարգելի Արարատ, դասարան մտնելուց առաջ չեն պատրաստվում, որովհետև այդպիսի ուսուցիցները ոչ պատասխանատվություն ունեն իրենց գործի, ոչ էլ այն սերնդի նկատմամբ, որին իբր թե կրթում են (գոնե այս վերջինը պիտի ունենային!): Առհասարակ այսօր տարածված հիվանդություն է անպատասխանատվությունը:

Այս իրավիճակը որպեսզի շտկվի, անհրաժեշտ է գումար ներդնել կրթության ոլորտում, ուսուցչի աշխատավարձը բարձրացնել էականորեն (միևնույն ժամանակ ավելացնելով ուսուցչի մասնագիտական գիտելիքների վրա դրվող պահանջները և հսկողությունը, որ այդ պահանջները կատարվեն), ասենք, ոչ թե 30000 դրամով, այլ 3 անգամ, որպեսզի լավ սովորող երեխաները շահագրգռված լինեն ուսուցիչ դառնալ, նաև որպեսզի դպրոցներում դասավանդեն այն լավ մասնագետները, որոնք այսօր գումար հայթհայթելով են զբաղված հաճախ ոչ իրենց մասնագիտությամբ: Մի խոսքով, համաձայն եմ ձեզ հետ, որ էնտուզիազմի վրա հույս դնել չի կարելի:
  • naghekyan
  • naghekyan's Avatar
Վերջին խմբագրումը: 13 տարի 4 ամիս առաջ by naghekyan.
The administrator has disabled public write access.

Re:Ունե՞նք բավարար քանակի որակյալ մանկավարժներ 13 տարի 4 ամիս առաջ #272

Համաձայն եմ Ձեզ հետ, միայն մի լրացում: Ոչ միայն անպատասխանատվությունը , այլև ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ,որը խոցի նման տարածվել է մեր կյանքի բոլոր բնագավառներում:
  • Ararat
  • Ararat's Avatar
Վերջին խմբագրումը: 13 տարի 4 ամիս առաջ by Ararat.
The administrator has disabled public write access.

Re:Ունե՞նք բավարար քանակի որակյալ մանկավարժներ 13 տարի 3 ամիս առաջ #334

naghekyan-ի խոսքերից
Այս իրավիճակը որպեսզի շտկվի, անհրաժեշտ է գումար ներդնել կրթության ոլորտում, ուսուցչի աշխատավարձը բարձրացնել էականորեն (միևնույն ժամանակ ավելացնելով ուսուցչի մասնագիտական գիտելիքների վրա դրվող պահանջները և հսկողությունը, որ այդ պահանջները կատարվեն), ասենք, ոչ թե 30000 դրամով, այլ 3 անգամ, որպեսզի լավ սովորող երեխաները շահագրգռված լինեն ուսուցիչ դառնալ, նաև որպեսզի դպրոցներում դասավանդեն այն լավ մասնագետները, որոնք այսօր գումար հայթհայթելով են զբաղված հաճախ ոչ իրենց մասնագիտությամբ:

Իսկ եթե նոր ուսուցչին ևս, ինչպես հնին, տնօրենն ասի նույն խոսքերը, թե ինձ լավ մասնագետ պետք չէ? Դրանք իրոք ասված խոսքեր են, իրականություն: Արդյունքում մենք կորցրեցինք և կորցնում ենք շատ լավ մասնագետներ:Միայն աշխատավարձը բարձրացնելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որ դպրոցն արթնանա քնից: Չէ որ նոր են դա արել և ոչինչ չի փոխվել: Ընդհակառակը, որոշ մարդկանց ախորժակն ավելի է լավանում:Դպրոցին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Դա պետական մակարդակի գործ է: Երբ վերևներին պետք լինեն լավ մասնագետներ, նոր կսկսեն մտածել լավ դպրոցի մասին: Իսկ կլինեն արդյոք?
  • Anjela
  • Anjela's Avatar
Վերջին խմբագրումը: 13 տարի 3 ամիս առաջ by Anjela.
The administrator has disabled public write access.

Re:Ունե՞նք բավարար քանակի որակյալ մանկավարժներ 12 տարի 9 ամիս առաջ #660

Այս հարցում իմ բախտը բերել է: Մեր դպրոցի ուսուցիչները բարեխիղճ ու որակյալ են:
  • Արեն
  • Արեն's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Ունե՞նք բավարար քանակի որակյալ մանկավարժներ 12 տարի 9 ամիս առաջ #661

Ասեմ, որ հաճելի է լսել այդպիսի բառեր և ասեմ, որ ես ծանոթ եմ <<ուսուցիչ>> խավին:Եղած պայմանների համեմատ մեր ուսուցիչները վատ չեն աշխատում: Ուղղակի մի քիչ մասնագիտական որակի հարց կա: Այսինքն` պարտաճանաչ են,հիմնականում, բայց պետք է տրամաբանական կողմին շատ ուշադիր լինեն:
  • Anjela
  • Anjela's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Ունե՞նք բավարար քանակի որակյալ մանկավարժներ 12 տարի 9 ամիս առաջ #668

Հարցը դրված է այսպես. << Ունե՞նք բավարար քանակի որակյալ մանկավարժներ>>:
Իմ կարծիքով այս հարցը ունի միանշանակ պատասխան , հետևաբար քննարկման ենթակա չէ: Ուրիշ հարց է, թե ինչու? այսպես ստացվեց:
  • petmat1
  • petmat1's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Ունե՞նք բավարար քանակի որակյալ մանկավարժներ 12 տարի 5 ամիս առաջ #840

"Առավոտ"-ը հիշեցնում է, որ օգոստոսի 25-ին Իջևանի ավագ դպրոցում ուսուցիչների թափուր տեղի համար մրցույթում մասնակից 19 հավակնորդ-ուսուցչից ընտրվել էր միայն մեկը` հայոց լեզվի և գրականության մասնագետ. մնացած առարկաների մասնագետները չէին կարողացել հանձնել քննությունը:
"Կայացել է երկրորդ մրցույթը պատմության, անգլերենի և մաթեմատիկայի ուսուցիչների մեկական թափուր տեղի համար: Այս անգամ պատմության ուսուցչի թափուր տեղի համար դիմել է 15 հոգի, մրցույթին մասնակցել է 11-ը և միայն մեկն է հաղթահարել քննական արգելքը, ճիշտ պատասխանել առաջադրված 40 հարցից 32-ին` հարցերի 80 տոկոսին: Նա հաջողությամբ է հանձել նաև բանավոր քննությունը:
Անգլերենի և մաթեմատիկայի ուսուցիչների մեկական թափուր տեղերի համար դիմել և քննությանը մասնակցել է 4-ական թեկնածու: Անգլերենի քննության 4 մասնակիցներից 2-ն են դրական արդյունք ստացել, իսկ ահա մաթեմատիկայի 4 հավակնորդներից և ոչ մեկը, ինչպես և առաջին մրցույթի ժամանակ, չի կարողացել հանձնել գրավոր քննությունը",- գրում է թերթը:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.
  • Էջ.
  • 1
  • 2

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top