Իհարկե, ունենք որոկյալ, հոյակապ ուսուցիչներ: Այլ հարց է, թե ուսուցիչների որ մասն է այդպիսին: Միշտ էլ լավ ուսուցիչների պակաս զգացվել է, բայց վերջին տարիներին այդ ոլորտում մեծ կորուստներ եղան: Բավականին թվով որակյալ մասնագետներ թողեցին դպրոցը, մի մասն այլ ոլորտում մասնագիտացավ, մի մասն էլ լքեց Հայաստանը: Հիմա էլ այդ պրոցեսը դեռ շարունակվում է:
Բանն այն է, որ լավ մասնագետներն ավելի շատ են, քան լավ ուսուցիչները: Եթե մարդը լավ մասնագետ է, դա դեռ չի նշանակում, որ նաև լավ ուսուցիչ է: Որակյալ ուսուցիչներ ունենալու համար պետք է այդպիսիների լավ կամ գոնե նորմալ վճարել: Մեր դպրոցներում տղամարդ ուսուցիչներ համարիա չեն մնացել, և դրա պատճառը ցածր վարձատրությունն է:
Հիմա եկեք հարցին մյուս կողմից նայենք. Որտեղից են հայտնվելու լավ ուսուցիչները:
Մեր մանկավարժական բուհեր դիմում են հիմնականում միջին կամ ցածր պոտենցիալով դիմորդները: Բուհն էլ իր կողմից առանձնապես ջանք չի դնում նրանցից լավ մանկավարժներ պատրաստելու համար և արդյունքում ունենում ենք այն ինչ ունենք:
Levon-ի հետ համաձայն չեմ, որ այդ հարցը ավելի շատ Երևանում է սուր: Մեջ բերված հոդվածում (տես "Ինչո՞ւ են դասագրքերը վատ որակի, ինչպե՞ս կարելի է ավելի որակյալ դասագրքեր ունենալ" թեմայի երկրորդ գրառումը) ասվում էր, որ լավ ուսուցիչեր կան նաև մարզերում:
Levon-ի առաջարկով ներկայացնում եմ մի իրական-անեկդոտ.
Դպրոցում ֆիզիկա դասավանդող մեկը մի օր ասաց. Երեխաներին ասում եմ, որ ուժը վեկտորական սկալյար մեծություն է, հիմարները չեն հասկանում: