Հավանաբար խոսքը Շարիգին. Երկրաչափություն.բնագիտամաթեմատիկական հոսք դասագրքի մասին է: Այդ գրքից գոհ լինել հնարավոր չէ:
Ռուսաստանում էլ բնօրինակը մեծ տարածում չունի, կարծում եմ այնքան էլ հաջող մոտեցում չի ընտրված:
Թարգմանված տարբերակը շատ ավելի վատն է, լիքն է մաթեմատիկական ու լեզվական սխալներով:
Ես A4 ֆորմատի 6 էջ սխալներ եմ դուրս գրել, իրենց ուղղումներով, և ներկայացրել համապատասխան հրատարակչություն: Բայց չգիտեմ դա առանձին կհրատարակեն, թե կսպասեն մինչև հաջորդ տպագրություն, որ ուղղումներն անեն: Բերեմ միայն մեկ օրինակ: Գրքում գրված է, որ ցանկացած բնական n-ի համար գոյություն ունի կանոնավոր n անկյուն: Չնայած պարզ է, որ և հեղինակը, և թարգմանիչները չէին կարող չիմանալ, որ դա սխալ է, բայց գրքում այդպես է գրված:
Անկեղծ ասեծ լավ կլիներ այդ գիրքը փոխարինվեր այլ, ավելի հաջող գրքով: