Անահիտ, չկարողացա, այնուամենայնիվ, չգրել և չարտահայտել զարմանքս: Դուք ասում եք, որ երիտասարդ եք: Բոլորս էլ << երիտասարդ ենք>> եղել: Իհարկե, խոսքը վերաբերվում է ուսուցչի գործին:Դա շատ հասկանալի է, մինչև չլինես սկսնակ, չես լինի քո գործի մասնագետ: Բայց մի գիրք,որի մասին, բոլոր մաթեմատիկայի ուսուցիչները (համենայնդեպս ես այդպես գիտեմ)միայն բացասական կարծիք են հայտնել և հայտնում և ոչ մի կրկնուսույց այդ գրքով չի սովորեցնում իր աշակերտներին, Դուք այդ գրքի հեղինակին 2 անգամ գովերգել եք այս ֆորումի շրջանակներում: Ինչով բացատրել:Ես ուրախ կլինեմ, եթե դուք այդքան հակասական կարծիքին տաք Ձեր հիմնավորումը: