Arm796 -ի խոսքերից:Ես այլ կարծիքի եմ Պարոն Աղեկյան, հնարավոր է ես եմ սխալ, բայց կարծում եմ լուծումը մասնավոր է, կարելի է այլ կերպ լուծել խնդիրը
Իհարկե, կարելի է և այլ ձևով լուծել: Բայց շատ հաջող լուծման տարբերակ է առաջարկված:
Քեզ շփոթեցնում է այն, որ x-ի մասնավոր արժեքի համար է դատողություն արված: Բայց քանի որ F(x)<0 բոլոր x-երի համար, ապա դա ճիշտ է մասնավորապես x=1-ի համար: Ինչից էլ ստացվում է a+c<-b:
Լավ նույն լուծումը ներկայացնեմ մի քիչ այլ ձևով. Ենթադրենք հակառակը` F(x)<0 բոլոր x-երի համար, բայց a+c>=-b: Սրանից կհետևի, որ a+c+b>=0: Բայց F(1)= a+c+b, ուրեմն կունենանք F(1)>=0, որը հակասում է F(x)<0 բոլոր x-երի համար պայմանին:
Հիմա համաձայն ե՞ս: