Ինչ-որ տարօրինակ ձևակերպումով խնդիր է: Անհասկանալի է ABCD զուգահեռագծի մասին ասվածը, նաև կարևոր չէ սեղանի ու "անկապ" զուգահեռագծի մի հարթության մեջ չգտնվելը:
Փաստորեն տրված է սեղան, որի հիմքերն են 22.5 և 27.5: Եվ հայտնի է, որ նրան կարելի է ներգծել շրջանագիծ: Պետք է գտնել սեղանի պարագիծը:
Քանի որ այդ սեղանին կարելի է ներգծել շրջանագիծ, ապա նրա հանդիպակաց կողմերի գումարները հավասար են` AB+EK=50=կողմնային կողմերի գումարին: Հետևաբար, պարագիծը կլինի 2*50=100:
Մինչև ես գրում էի այս տեքստը petmat1-ը արդեն ցուցում է տվել: Կարելի էր դրանով բավարարվել, բայց քանի որ արդեն գրել էի, որոշեցի թողնել:
ԵՎ ուզում եմ մի այլ բանի մասին անպայման աել. ամեն խնդրի համար նոր թեմա մի բացեք, գրեք հայերեն (ոչ հայերենները ես արդեն փոխել եմ):