Հիմա 167  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: Օգնեք ինձ

Օգնեք ինձ 10 տարի 6 ամիս առաջ #1561

Խննդիրը պեք է ճիշտ ձևակերպել: Գլանին կարելի է հազար ու մի ձևով ներգծել հավասարասրուն եռանկյուն:
(Պարզ է խնդիրը ինչի մասին է, ամեն դեպքում, փորցեք ճիշտ ձևակերպել:
  • petmat1
  • petmat1's Avatar
Վերջին խմբագրումը: 10 տարի 6 ամիս առաջ by petmat1.
The administrator has disabled public write access.

Օգնեք ինձ 10 տարի 6 ամիս առաջ #1562

Օգնեք՛ 1-տրված է մոդուլ X+3 ֆունկցիան գտնել ֆունկցիայի ածանցյալը X=-5 կետում: 2-Տրված է մոդուլ //X-2/-4/ ֆունկցիան: X=2 կետը ֆունկցիայի մաքսիմումի կետ է թե ոչ:Գտնել ֆունկցիայի ածանցյալը X=5 կետում:
  • Pyutagoras199719971997
  • Pyutagoras199719971997's Avatar
Վերջին խմբագրումը: 10 տարի 6 ամիս առաջ by Pyutagoras199719971997.
The administrator has disabled public write access.

Օգնեք ինձ 10 տարի 6 ամիս առաջ #1563

Օգտվելով ֆունկցիաների գրաֆիկների ձևափոխությունների օրինաչաձություններից` կարելի է ստանալ անհրաժեշտ ֆունկցիաների գրաֆիկները.

1.
100_2014-06-14.png



2.
101.png

գրաֆիկներից ելնելով էլ կպատասխանեք հարցերին:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 385
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 10 տարի 6 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.
Գրառմանը շնորհակալություն են հայտնել: Pyutagoras199719971997

Օգնեք ինձ 10 տարի 6 ամիս առաջ #1564

Օգնեք շատ է հարկավոր ` O-ն SABCD կանոնավոր քարանկյուն բուրգի հիմքի կենտրոնն է:OH-ը SOC
եռանկյան բարձրությունն է: Ճիշտ է արդյոք որ 1-SB եվ OH ուղիղները հատվող են:2-BD-ն ուղղահայաց է SC-ին:3-բուրգի գագաթի հարթ անկյունը փոքր է SAB եվ SCD հարթությունների կազմած անկյունից:4-BHD անկյունը բութ է:
ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒՏՅՈՒՆ :
  • Pyutagoras199719971997
  • Pyutagoras199719971997's Avatar
Վերջին խմբագրումը: 10 տարի 6 ամիս առաջ by Pyutagoras199719971997.
The administrator has disabled public write access.

Օգնեք ինձ 10 տարի 6 ամիս առաջ #1565

Շատ ժամանակ չունեմ մանրամասն բացատրելու համար, բայց վաղը մաթեմատիկայի քննությունն է, գոնե հիմնականը ասեմ.

5.png

1.SB և OH ուղիղները խաչվող են, հետևաբար չեն հատվում: (Սխալ է)
2.SC-ի պրոյեկցիան CO-ն է, որը ուղղահայց է BD-ին, ուրեմն SC-ն նույնպես ուղղահայց է BD-ին: (Ճիշտ է)
3.SAB և SCD հարթությունների կազմած անկյունը հավասար է ESF-ին և դա ավելի մեծ է քան ASD հարթ անկյունը: (Ճիշտ է)
4. BHD անկյունը մեծ է քան 90 աստիճաի հավասար BCD անկյունը, ուրեմն բութ է: (Ճիշտ է)
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 385
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 10 տարի 6 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Օգնեք ինձ 10 տարի 4 ամիս առաջ #1566

Ինչպես կարող եմ 4րդ հարցի պահանջը գտնելլ??
20140731-001.jpeg
  • ԱՄՀ
  • ԱՄՀ's Avatar
The administrator has disabled public write access.

Օգնեք ինձ 10 տարի 4 ամիս առաջ #1567

Նախորդ հարցերից հայտնի է, որ AD:DC=3:4, հետևաբար AD/AC=3/7:
BC||ED=> եռանկյուն EAD-ն և եռանկյուն BAC-ն նման են => ED/BC=AD/AC=3/7
Հայտնի է նաև, որ S(EDFB)=24 քառ. սմ : EDFB-ն զուգահեռագիծ է,նրա մակերեսը անկյունագծով կիսվում է, ուստի S(BED)= S(EDFB)/2=12 քառ.սմ:
BED և CED եռանկյունները հավասարամեծ են, քանի որ ունեն ընդհանուր ED հիմք, B և C գագաթները գտնվում են ED-ին զուգահեռ BC ուղղի վրա, այսինքն S(CED)= S(BED)=12 քառ.սմ:
BC||ED=> եռանկյուն EOD-ն և եռանկյուն COB-ն նման են => EO/OC=ED/BC=3/7 => EO/EC=3/10:
EOD և CED եռանկյունները ունեն D գագաթից տարված ընդհանուր բարձրություն, ուստի նրանց մակերեսները հարաբերում են ինչպես հիմքերը, այսինքն S(EOD)/S(CED)=EO/EC=3/10 =>S(EOD)=S(CED)*3/10=3,6 քառ.սմ:
Պատ. 3,6 քառ.սմ:
mathnet.jpg
  • Ameli
  • Ameli's Avatar
The administrator has disabled public write access.

Օգնեք ինձ 10 տարի 4 ամիս առաջ #1568

Ունենք 13 գնդիկ և նժարավոր կշեռք և 3 կշռման հնարավորություն : Գնդիկներից մեկը կեղծ է :Խնդիրը պահանջում է 3 կշռման օգնությամբ և նժարավոր կշեռքի,պարզել,թե որնէ գնդիկներից կեղծ (ծանր կամ թեթև,բայց պետք չի պարզել կոնկրետ ծանր է ,թե թեթև,ուղղակի գտնել կեղծը) :
  • Մաթևոսյան
  • Մաթևոսյան's Avatar
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top