Anahit, համաձայն եմ, որ ՀՀ-ի վիճակում գտնվող երկրները, պետք է ընդունեն որոշակի ստանդարտներ, որոնք թելադրում են ավելի հզորները` այն երկրները, որոնք տվյալ դաշտում որոշիչ դեր ունեն: Չէ որ մեր առաջադրած ստանդարտներին ոչ մեկ բանի տեղ չի դնի: Հետրաբար, եթե խնդիր ունենք, որ մեր դիպլոմը, մեր գիտական կոչումները և այլ նմանատիպ բաներ դրսում ճանաչեն, ապա պիտի լինեն իրենց հասկանալի, իրենց ստանդարտով: Սա հզոր երկրի վարած քաղաքականությոան արդյունք է. սառը պատերազմ: Իսկ մենք դեռևս իվիճակի չենք մերը թելադրելու: Դրան հասնել է պետք: Դա պետք է լինի մեր արտաքին քաղաքականության խնդիրը:
Բայց ինչ վերաբերվում է փորձարկմանը, ապա փորձարկումեր չի կարելի անել երեխաների կամ ուսանողների վրա: Կրթական համակարգը երկրի կարևորագույն հենասյուներից է, եթե ոչ ամենակարևորը (չէ որ լավ կրութությունն է "տալիս" լավ գիտնական, լավ բժիշկ, լավ ինժեներ, լավ սպա, և վերջիվերջո լավ քաղաքացի): Բավական է մեկ ձախողված փորձ, և ձեռք կբերենք տկար ու անպիտան սերունդ, որը իդեպ, պիտի դաստիարակի ու կրթի իրեն հաջորդողներին: (Պատկերացրեք վատ բժշկին վատ դասագրքերով Բժշկական համալսարանում դասավանդելուց: Աստված հեռու տանի էտ բժշկից էլ, իրա ուսանողից էլ! Պակաս վախենալու չէ անգրագետ սպան, որը նույնպես ձախողված փորձի արդյունք պիտի լինի ու պիտի մեր զորքը ղեկավարի: ) Այս հարցում, պետք է լինել ծայրահեղ զգույշ!!! Փորձարկումներ պետք է անել, իհարկե: Պետք է և անհրաժեշտ! Բայց ոչ նոր սերնդի վրա: Փորձարկման համար կան մշակված բազմաթիվ մեթոդներ, որոնք վտանգի տակ չեն դնում կրթությունն ու երկիրը: Համոզված եմ, որ ձեզանից ոչ ոք չի ընդունի, որ նոր ստեղծված դեղամիջոցը փորձեն մարդկանց վրա, տեսնեն, թե 10 տարի հետո ինչ կլինի: Հապա ինչու պատկերացնում եք երեխաների վրա ծրագիր կամ դասագիրք փորձարկելը? Մտածում եք, որ սա պակաս կարևոր բան է?
Anahit, խնդրում եմ գրածս չհամարել Ձեր դեմ: Սրանք դատողություններ են, որոնց մասին խոսելը ես անհրաժեշտ եմ համարում ի բարօրություն Մեզ!