Հիմա 247  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: 12-ամյա կրթություն

12-ամյա կրթություն 14 տարի 7 ամիս առաջ #2

Ես, իհարկե, ունեմ իմ կարծիքը 12-ամյա կրթության մասին:Բայց կուզեի իմանալ մյուսների` ուսուցիչների, աշակերտների, ծնողների կարծիքներն այդ հարցի հետ կապված:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 385
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 14 տարի 6 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

RE: 12-ամյա կրթություն 14 տարի 3 ամիս առաջ #46

Ես ինքս սովերել եմ 10-ամյա ծրագրով և կարծում են որ այն այդքան էլ վատը չէր: Նոր 12-ամյա կրթական ծրագրին ծանոթ չեմ բայց կարծում եմ որ նույն 10-ամյա ծրագիրը բաշխել են 12 տարիների միջ: Եթե այս եղանակով են վարվել ապա ձանձրալի կլինի աշակերտների համար: Մյուս կոցմից 12-ամյա կրթական ծրագիրը հնարավորություն կտա առարկաները ավելի խորությամբ ուսուցանել, որը հետագա ուսանողների համար հնարավորություն կստեղծի հեշտությամբ հաղթահարել դպրոց-բուհ անցումը:
  • Tigran_M
  • Tigran_M's Avatar
The administrator has disabled public write access.

RE: 12-ամյա կրթություն 14 տարի 3 ամիս առաջ #52

Ես մտածում եմ,որ այն անհրաժեշտ է ,որովհետև կրթությունը պետք է համապատասխանի Բոլոնյան համակարգին:Ուղղակի մեր մոտ պայմանները չեն համապատասխանում ոչնչին,բացառությամբ Երևանի մի քանի դպրոցների:Բացի դրանից, ոչ մեկ էլ չի կարող ասել` լավ է.թե վատ,մոտակա 10 տարիների ընթացքում:Ժամանակը դա ցույց կտա:Ուղղակի հայերին բնորոշ` խուսափում ենք նորից,տրտնջում ամեն ինչից:Պետք է լավատես լինել:
  • Anahit
  • Anahit's Avatar
The administrator has disabled public write access.

RE: 12-ամյա կրթություն 14 տարի 3 ամիս առաջ #54

Կրթությունը այն ոլորտը չէ որտեղ կարելի է փորձարարությամբ զբաղվել, սխալները կարող են շատ տխուր հետևանքներ ունենալ, ամեն ինչ կշռադատված պետք է արվի:Իսկ ով է ասել որ Բոլոնյան համակարգը լավն է:Ես համենայնդեպս մասնագիտացված քննարկում չեմ տեսել որտեղ մասնագետնները քննարկեին և մեզ ներկայանցնեին երկու համակարգերի առավելություններն ու թերությունները, և այն սկզբունքները որոնցից ելնելով արժի ընդունել դրանցից մեկը: Լսել եմ ընդամենը մի կարծիք որ 12-ամյա ծրագիրը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին և այդ տիպի այլ փաստարկներ:
  • Tigran_M
  • Tigran_M's Avatar
Վերջին խմբագրումը: 14 տարի 3 ամիս առաջ by Tigran_M.
The administrator has disabled public write access.

RE: 12-ամյա կրթություն 14 տարի 3 ամիս առաջ #55

Ամեն ինչ նախ գալիս է քաղաքականությունից-պետք է համապատասխանենք Եվրոպական կրթությանը,որովհետև մենք Եվրոխորհրդի անդամ ենք,հետո չկա մի ոլորտ,որտեղ փորձարկում չլինի:Ամեն դեպքում սովորողը կսովորի քանի ամյա ել լինի կրթությունը:Բայց ցավոք պայմանները չեն համապատասխանում ոչնչին:Չգիտես ինչու ամեն ինչ կենտրոնացվում է միայն մայրաքաղաքի մի քանի դպրոցներում:Բացի դրանից ավագ դպրոցից հետո ջրջանավարտը կարող է Եվրոպայի ցանկացաժ բուհ դիմի և առանց քննության կդառնա ուսանող:Վերջին գրածս օրենքով ամրագրած չի,բայց հուսով եմ այդպես կլինի:
  • Anahit
  • Anahit's Avatar
The administrator has disabled public write access.

RE: 12-ամյա կրթություն 14 տարի 3 ամիս առաջ #56

Anahit, համաձայն եմ, որ ՀՀ-ի վիճակում գտնվող երկրները, պետք է ընդունեն որոշակի ստանդարտներ, որոնք թելադրում են ավելի հզորները` այն երկրները, որոնք տվյալ դաշտում որոշիչ դեր ունեն: Չէ որ մեր առաջադրած ստանդարտներին ոչ մեկ բանի տեղ չի դնի: Հետրաբար, եթե խնդիր ունենք, որ մեր դիպլոմը, մեր գիտական կոչումները և այլ նմանատիպ բաներ դրսում ճանաչեն, ապա պիտի լինեն իրենց հասկանալի, իրենց ստանդարտով: Սա հզոր երկրի վարած քաղաքականությոան արդյունք է. սառը պատերազմ: Իսկ մենք դեռևս իվիճակի չենք մերը թելադրելու: Դրան հասնել է պետք: Դա պետք է լինի մեր արտաքին քաղաքականության խնդիրը:

Բայց ինչ վերաբերվում է փորձարկմանը, ապա փորձարկումեր չի կարելի անել երեխաների կամ ուսանողների վրա: Կրթական համակարգը երկրի կարևորագույն հենասյուներից է, եթե ոչ ամենակարևորը (չէ որ լավ կրութությունն է "տալիս" լավ գիտնական, լավ բժիշկ, լավ ինժեներ, լավ սպա, և վերջիվերջո լավ քաղաքացի): Բավական է մեկ ձախողված փորձ, և ձեռք կբերենք տկար ու անպիտան սերունդ, որը իդեպ, պիտի դաստիարակի ու կրթի իրեն հաջորդողներին: (Պատկերացրեք վատ բժշկին վատ դասագրքերով Բժշկական համալսարանում դասավանդելուց: Աստված հեռու տանի էտ բժշկից էլ, իրա ուսանողից էլ! Պակաս վախենալու չէ անգրագետ սպան, որը նույնպես ձախողված փորձի արդյունք պիտի լինի ու պիտի մեր զորքը ղեկավարի: ) Այս հարցում, պետք է լինել ծայրահեղ զգույշ!!! Փորձարկումներ պետք է անել, իհարկե: Պետք է և անհրաժեշտ! Բայց ոչ նոր սերնդի վրա: Փորձարկման համար կան մշակված բազմաթիվ մեթոդներ, որոնք վտանգի տակ չեն դնում կրթությունն ու երկիրը: Համոզված եմ, որ ձեզանից ոչ ոք չի ընդունի, որ նոր ստեղծված դեղամիջոցը փորձեն մարդկանց վրա, տեսնեն, թե 10 տարի հետո ինչ կլինի: Հապա ինչու պատկերացնում եք երեխաների վրա ծրագիր կամ դասագիրք փորձարկելը? Մտածում եք, որ սա պակաս կարևոր բան է?

Anahit, խնդրում եմ գրածս չհամարել Ձեր դեմ: Սրանք դատողություններ են, որոնց մասին խոսելը ես անհրաժեշտ եմ համարում ի բարօրություն Մեզ!
  • naghekyan
  • naghekyan's Avatar
Վերջին խմբագրումը: 14 տարի 3 ամիս առաջ by naghekyan.
The administrator has disabled public write access.

RE: 12-ամյա կրթություն 14 տարի 3 ամիս առաջ #57

Այս էջը նախատեսված է հենց քննարկումների համար,ի դեպ ես Ձեզ ասեմ ես բավականին երիտասարդ եմ և սկսնակ մանկավարժ եմ:Եվ դուք ավելի լավ կիմանաք ,թե որն է ճիշտ:Ես ուղղակի արտահայտել եմ կարծիքս:
  • Anahit
  • Anahit's Avatar
The administrator has disabled public write access.

RE: 12-ամյա կրթություն 14 տարի 3 ամիս առաջ #66

Հարգելի naghekyan համամիտ եմ ձեր հետ:"մեծ երկրների" արտաքին քաղաքականության հետևանքով մեր երկրի ապագան վտանգի տակ է դրված:Ցավալի է ,երբ հազարամյակների պատմություն, հարուստ ավանդույթներ (նաև կրթության ոլորտում) ունեցող երկիրը ստիպված է ընդունել բոլոր այն ստանդարտները, որոնք իրեն հրամցնում են "մեծերը":Մենք ստիպված ենք հաշտվել Բոլոնյան չափանիշների և մեթոդների հետ, որովհետև տարիների փորձը ցույց է տվել, որ եվրոպացի երիտասարդների վրա այդ համակարգը արդյունավետ է գործում:Սա ուղղակի ծիծաղելի է. եթե այդ համակարգը գործում է "մեծերի" մոտ, ուրեմն մեր մոտ էլ կաշխատի, ու մենք վերջապես կդառնանք եվրոպայի անբաժան մաս.Այս մտքի մեջ ոչ մի տրամաբանություն չկա:
Ինչևէ, անդրադառնամ 12-ամյա համակարգին ավելի մանրամասն:Այստեղ կարող ենք անվերջ վիճել և մեկ է ընդհանուր հայտարարի չգալ:Մի կողմից կարող ենք լսել հետևյալ կարծիքը`"մեր երկիրը արդեն քանի տասնամյակ է ընդունել է(թեկուզ ոչ իր կամքով) 10-ամյա կրթության ձևաչափը, ինչ վատ է որ , պակաս գիտնականներ ենք տվել պակաս մշակույթի գործիչներ ու մտավորականներ ենք ունեցել, ինչ է մենք որ 10 տարի ենք սովորել հո վատ քաղաքացի չենք դառել, կամ դրանից երկիրը հո չի տուժել":Սակայն նման կարծիքը պարունակելով ճիշտ մոտեցումներ ունի լուրջ բացթողում.այն հաշվի չի առնում վերը նշված արտաքին ճնշումները:Լավ , դուրս եկավ, որ մենք ընտրություն չունենք .12 տարի և վերջ!12-ամյա համակարգից կարելի է անվերջ բողոքել (ինչը որ բոլորը անում են, կապ չունի գործից հասկացող թե չէ):
Ըստ ինձ, պետք է նշել այդ համակարգի միայն մեկ թերություն և հերիք է:Ավելի ճիշտ ասած նշել պատճառ, որի հետևանքով այն թերի է մեր երկրի համար , այն է`
երեխաները 2 տարի ավել գտնվելու են անուսում , Ա-ն Բ-ից չտարբերող ,3000$-5000$-ով դպրոցում մանկավարժ դարձած ,բայց մանկավարժական ձիրք չունեցող ուսուցիչ կոչեցյալների ազդեցության գոտում, որոնք կանեն ամեն ինչ այդ երեխաների տրամաբանությունը և աշխարահայացը վերջնականապես ոչնչացնելու ողղությամբ:
Սա է իրական խնդիրը բարեկամներ , մեր հասարակության փտումը դպրոցից է սկսվում` անորակ մանկավարժների պատճառով(իհարկե չեմ բացառում այլ պատճառները).
Իհարկե ոչ բոլոր ուսուցիչներն են վատը , ինձ սխալ մի հասկացեք , ողղակի ընդունեք հետևյալ պարզ ճշմարտությունը`
Այսօր լավ մաթեմատիկայի ուսուցիչ ունենալնել է շահումով
Համաձայնեք մանկավարժական որակի խնդիրը ոչ պակաս արդիական է , քան "Բոլոնյան ռեժիմը":Այդ իսկ պատճառով կայքի ադմինիստրատորին խնդրում եմ ավելացնել այս խնդրին վերաբերվող բանավեճերի համար նախատեսված դաշտ , որտեղ մենք բոլորս կոնկրետ օրինակներով կքննարկենք իրավիճակը:
  • Levon
  • Levon's Avatar
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top