Հիմա 81  հյուր և 3 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Թեմա: 12-ամյա կրթություն

RE: 12-ամյա կրթություն 8 տարի 2 ամիս առաջ #184

Ես էլ եմ գտնում, որ իզուր տարիներ են կորցնում երեխաները: Ինչ իմաստ ունի լիցքաթափելու փոխարեն, թեմաներ ավելացնել,այն էլ բուհական նյութից: Ընդհանրապես, մենք շատ հեռու ենք մանկավարժորեն մոտենալու, երեխաներին մանրամասն բացատրելու,նյութն ավելի մատչելի դարձնելու տեխնիկայից: Ինչ իմաստ ունի հոսքային դասարաններում սովորողներին այդքան շատ ծանրաբեռնել ոչ մասնագիտական առարկաներով, երբ այդքան քիչ արդյունք է լինում: Դրա մասին բոլորս գիտենք: Դրա փոխարեն գոնե կարելի էր կրկնել անցածը, ավելացնել գիտցածը, բայց ավելի մակերեսորեն:Անցկացնենք քննություն տարբերակված տեստերով, չէ որ մյուս աշակերտներն էլ իրենց մասնագիտական առարկաներից տարբեր այլ առարկաներ են հանձնելու հեշտ տարբերակով: Այսինքն` բոլոր երեխաները կգտնվեն նույն պայմաններում` ամեն մեկև իր մասնագիտական, ենթադրենք 3 առարկաներից բացի,մյուսները կհանձնի հեշտացված տարբերակով:Այնպես, ինչպես նախկինում համալսարանի և պոլիտեխնիկի ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներն էին տարբերակված:
  • anushik
  • anushik's Avatar
The administrator has disabled public write access.

Re:12-ամյա կրթություն 8 տարի 1 ամիս առաջ #212

Ես կարծում եմ, որ ավելի լավ է 12-ամյա կրթությունը, քանի որ մենք հնարաորություն կունենեանք ավելի բարձր գիտելիքներով ընդունվել ԲՈւՀ: Մեզ հարկաոր է շատ գիտելիքներ, և մենք պետք է ձգտենք ավելիին և լավագույնին, իսկ 12-ամյա կրթությունը ապահովում է այդ ամենը:
  • 12
  • 12's Avatar
Վերջին խմբագրումը: 8 տարի 1 ամիս առաջ by 12.
The administrator has disabled public write access.

Re:12-ամյա կրթություն 8 տարի 4 շաբաթ առաջ #245

Կայքում 12-ամյա կրթության վերաբերյալ հարցմանը մասնակցել են 139 հոգի (սա հարցման համար փոքր թիվ չէ, այսինքն կարելի է կարծել, որ տոկոսային լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա):
Արդյունքները հետևյալն են.

երեխաներից իզուր կխլի երկու տարի -77%

ոչինչ չի փոխի -11.5%

կբարձրացնի կրթության որակը -11.5%

Մի բան գոնե հստակ է. հասարակությամ ճնշող մեծամասնությունը` 88.5%-ը դրական սպասելիք չունի 12-ամյա կրթությունից:
Իսկ որևէ նախաձեռնություն, որը հասարակության կողմից դրական չի ընկալվում, արդեն տապալման լուրջ
վտանգ ունի:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 403
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 8 տարի 4 շաբաթ առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:12-ամյա կրթություն 8 տարի 1 շաբաթ առաջ #265

Դրական է այն տեսակետից, որ արդեն դպրոց չեն գա այն աշակերտները ,որոնք վերջին 2 տարին անիմաստ ժամանակ էին անցկացնում դպրոցում, իսկ հիմա արդեն հույս ունեմ, որ նրանք կգնան մասնագիտական կրթություն ստանալու, իսկ ավագ դպրոց կգան միայն սովորելու նպատակ ունեցող աշակերտները: Ես լավատես եմ և վարդագույն երանգներով եմ պատկերացնում այն դասարանը, որտեղ բոլորը միայն սովորելու համար են ներկա:
  • Ararat
  • Ararat's Avatar
The administrator has disabled public write access.

Re:12-ամյա կրթություն 8 տարի 5 ժամ առաջ #304

Ես էլ էի ժամանակին քո նման մտածում, ցավոք ...........
  • petmat1
  • petmat1's Avatar
Վերջին խմբագրումը: 8 տարի 4 ժամ առաջ by petmat1.
The administrator has disabled public write access.

Re:12-ամյա կրթություն 8 տարի 2 ժամ առաջ #305

Ararat -ի խոսքերից:
Դրական է այն տեսակետից, որ արդեն դպրոց չեն գա այն աշակերտները ,որոնք վերջին 2 տարին անիմաստ ժամանակ էին անցկացնում դպրոցում, իսկ հիմա արդեն հույս ունեմ, որ նրանք կգնան մասնագիտական կրթություն ստանալու, իսկ ավագ դպրոց կգան միայն սովորելու նպատակ ունեցող աշակերտները: Ես լավատես եմ և վարդագույն երանգներով եմ պատկերացնում այն դասարանը, որտեղ բոլորը միայն սովորելու համար են ներկա:

Ասում են` երազելը վնասակար չէ:
Ասում եմ երազելը, քանի որ նման բան չի լինի:
Տեսեք, նույնիսկ վճարովի դպրոցներում Ձեր ասածը տեղի չունի, այսինքն դպրոց չեն գնում միայն սովորելու նպատակ ունեցող աշակերտները:Այդ դպրոցներում վաղուց բարձր դասարանները հոսքային են, գումարծ ահագին վարձը:
Շատ ու շատ բաներ պիտի փոխվեն, մինչև գա Ձեր երազած դպրոցի ժամանակը:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 403
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:12-ամյա կրթություն 7 տարի 11 ամիս առաջ #328

Տխրեցրիք պարոն Աղեկյան, բայց ես իմ լավատեսությունը չեմ ուզում կորցնել:12-ամյայի մասին:Պատկերացնում էինք, թե գրքերը պետք է բեռնաթափեին, բայց այդպես չեղավ: ինչպես ցանկացա 8-րդ դասարանի հանրահաշվի ծրագրից հետ չմնամ,...չստացվեց: Հետաքրքիր է ուրիշները հասցնում են , թե չէ? Դժվար էր մի քիչ բեռնաթափել, պարոն Միքայելյան:
  • Ararat
  • Ararat's Avatar
The administrator has disabled public write access.

Re:12-ամյա կրթություն 6 տարի 7 ամիս առաջ #1151

Իմ կարծիքով 12-ամյա կրթության հիմնական թերությունն ու վատ անդրադարձը երեխաների վրա այն է, որ 10-րդ դասարանից հետո երեխան, խորանալով 1 կամ 2 առարկաների մեջ, չի կարող բազմակողմանի զարգանալ, որն իդեպ շատ ցավալի է: Գովելի են այն երեխաները, ովքեր զբաղվում են ինքնուսությամբ և հետևում իրենց զարգացվածությանը:
  • vg1995
  • vg1995's Avatar
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top