Հիմա 60  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
  • Էջ.
  • 1
  • 2

Թեմա: Ունե՞նք բավարար քանակի որակյալ մանկավարժներ

Ունե՞նք բավարար քանակի որակյալ մանկավարժներ 8 տարի 3 ամիս առաջ #73

Համաձայնեք մանկավարժական որակի խնդիրը ոչ պակաս արդիական է , քան "Բոլոնյան ռեժիմը":Այդ իսկ պատճառով կայքի ադմինիստրատորին խնդրում եմ ավելացնել այս խնդրին վերաբերվող բանավեճերի համար նախատեսված դաշտ , որտեղ մենք բոլորս կոնկրետ օրինակներով կքննարկենք իրավիճակը:

12-ամյա կրթություն թեմայում Levon-ի կողմից առաջարկություն է եղել, որն էլ մեջբերված է վերևում: Եվ ահա, Դուք արդեն ունեք այդ հնարավորությունը:

Հ.Գ.Կարծում եմ պարզ է, որ "կոնկրետ օրինակներ" ասվածը չի նշանակում կոնկրետ անձեր:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 403
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:Ունե՞նք բավարար քանակի որակյալ մանկավարժներ 8 տարի 3 ամիս առաջ #76

Ողջույն ֆոռումի մասնակիցներին:Շնորհակալություն եմ հայտնում կայքի ադմինիստրատորին նոր բանավեճային դաշտ ստեղծելու համար:Որակյալ մանկավարժների խնդիր իրոք ունենք,ընդ որում Է.Ղազարյանի գնահատականով(ցիտված է ֆոռումում Գ.Աղեկյանի կողմից) այդ խնդիրը ավելի բնորոշ է Երևանին:Կարևորում եմ այս խնդիրը , քանի որ այն ոչ պակաս վտանգավոր է քան սխալ ուսումնական ծրագիրը: Հավատում եմ , որ այս կայքը ինչ-որ ձևով կարող է խթան հանդիսանալ մանկավարժական խնդիրների մասնակի լուծման(խնդիրների մի մասի լուծումը մեզնից կախված չէ)հարցում:Ձեր մոտ հավանաբար հարց է առաջանում թե ինչպես:Պատասխանը շատ պարզ է ընկերներ. ընդամենը պետք է ակտիվորեն մասնակցել այս խնդիրներին վերաբերվող բանավեճերին,վաղ թե ուշ մեզ անպայման կլսեն!
Ֆոռումի մասնակիցներից խնդրում և պահանջում եմ ակտիվ լինել կրթության խնդիրների քննարկման հարցում:Հիշեք, այս էջը մի օր կարդալու են նաև անորակ "ուսուցիչ կոչեցյալները":
Այս դաշտում,իհարկե, պետք չէ նշել կոնկրետ անձանց(հրապարակային խայտառակ անելը խնդրին լուծում չի տա):Պետք չէ այս ամենը հասցնել փողոցային վեճի մակարդակի:Բոլորիս էլ հայտնի են օրինակներ, երբ ուսուցիչը առանց հասկանալու նյութը` "լուսավորում է" երեխաներին:Այս խնդիրը հատկապես սուր է դրված բնագիտական ուղղություններում:Ուսուցիչների որոշ կոպիտ սխալներ նունիսկ կարելի է անցկացնել այս կայքի անեկդոտների բաժնում:Մասնակիցներից խնդրում եմ այս դաշտում բերել մանկավարժական անորակության կոնկրետ օրինակներ(առանց անուններ նշելու):
  • Levon
  • Levon's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Ունե՞նք բավարար քանակի որակյալ մանկավարժներ 8 տարի 3 ամիս առաջ #84

Ունե՞նք բավարար քանակի որակյալ մանկավարժներ :
Եթե սա հարց է, ապա այդ հարցի պատասխանը բոլորին հայտնի է:Կիսագրագետ (չեմ ցանկանում ասել անգրագետ)աշակերտները ընդունվեցին մանկավարժական ինստիտուտներ,ավրտելուց հետո,եթե ոստիկանությունում գործ չգտան, մտան դպրոց:Դրանից հետո նրանց աշակերտները դարձան ուսուցիչներ եւ այդպես շարունակ:Այսօր կան ավագ դպրոցներ,որ ունեն 10-ից ավել մաթեմատիկայի ուսուցիչներ, սակայն դրսից են մասնագետ հրավիրում ավագ դասարաններում դասավանդելու համար:Այս իմաստով ֆիզիկայի խնդիրը շատ ավելի լուրջ է՝ չկան մասնագետներ ու վերջ:
Չմոռանանք, որ որակյալ մանկավարժների մի զգալի մասը թողեց դպրոցը :
  • petmat
  • petmat's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Ունե՞նք բավարար քանակի որակյալ մանկավարժներ 8 տարի 3 ամիս առաջ #85

Իհարկե, ունենք որոկյալ, հոյակապ ուսուցիչներ: Այլ հարց է, թե ուսուցիչների որ մասն է այդպիսին: Միշտ էլ լավ ուսուցիչների պակաս զգացվել է, բայց վերջին տարիներին այդ ոլորտում մեծ կորուստներ եղան: Բավականին թվով որակյալ մասնագետներ թողեցին դպրոցը, մի մասն այլ ոլորտում մասնագիտացավ, մի մասն էլ լքեց Հայաստանը: Հիմա էլ այդ պրոցեսը դեռ շարունակվում է:
Բանն այն է, որ լավ մասնագետներն ավելի շատ են, քան լավ ուսուցիչները: Եթե մարդը լավ մասնագետ է, դա դեռ չի նշանակում, որ նաև լավ ուսուցիչ է: Որակյալ ուսուցիչներ ունենալու համար պետք է այդպիսիների լավ կամ գոնե նորմալ վճարել: Մեր դպրոցներում տղամարդ ուսուցիչներ համարիա չեն մնացել, և դրա պատճառը ցածր վարձատրությունն է:
Հիմա եկեք հարցին մյուս կողմից նայենք. Որտեղից են հայտնվելու լավ ուսուցիչները:
Մեր մանկավարժական բուհեր դիմում են հիմնականում միջին կամ ցածր պոտենցիալով դիմորդները: Բուհն էլ իր կողմից առանձնապես ջանք չի դնում նրանցից լավ մանկավարժներ պատրաստելու համար և արդյունքում ունենում ենք այն ինչ ունենք:
Levon-ի հետ համաձայն չեմ, որ այդ հարցը ավելի շատ Երևանում է սուր: Մեջ բերված հոդվածում (տես "Ինչո՞ւ են դասագրքերը վատ որակի, ինչպե՞ս կարելի է ավելի որակյալ դասագրքեր ունենալ" թեմայի երկրորդ գրառումը) ասվում էր, որ լավ ուսուցիչեր կան նաև մարզերում:
Levon-ի առաջարկով ներկայացնում եմ մի իրական-անեկդոտ.
Դպրոցում ֆիզիկա դասավանդող մեկը մի օր ասաց. Երեխաներին ասում եմ, որ ուժը վեկտորական սկալյար մեծություն է, հիմարները չեն հասկանում:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 403
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:Ունե՞նք բավարար քանակի որակյալ մանկավարժներ 8 տարի 3 ամիս առաջ #91

Որակյալ մասնագետներ կան, ափսոս, որ մի մասը չդիմացան ուսուցչին բաժին ընկած դժվարություններին: Չէի ուզենա, որ այս տարածքում նշվեին, թեկուզ անանուն, վատ հիշողություններ, բայց հիշեցի մի <ֆիզիկի> խոսք`ես մաթեմատիկա գիտեմ այնքան, որքան քիմիա, այսինքն, ուզում էր ասել,թե`մաթեմատիկա ընդհանրապես չգիտի: Ասեմ, որ իր դասարանում բոլորը բոլոր կանոնները գիտեին, ինչպես ոտանավոր, որովհետև ուսուցիչը հանձնարարում էր դասերի վերջում գրած հակիրճ ամփոփումներն անգիր անել:
  • Anjela
  • Anjela's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Ունե՞նք բավարար քանակի որակյալ մանկավարժներ 8 տարի 1 ամիս առաջ #236

Այս հարցը կուզենայի քննարկվեր հետևյալ կոնտեքստում. արդյոք ստեղծված են պայմաններ լավ մանակավարժական կադրեր ունենալու համար, միթե խրախուսված է այսօր մանկավարժը? Հարցրեք ինքներդ ձեզ, արդյոք հաճելի, խաղաղ, լավ վարձատրվող, բարձր գնահատվող, հարգալից է մանկավարժի աշխատանքը:
  • naghekyan
  • naghekyan's Avatar
Վերջին խմբագրումը: 8 տարի 1 ամիս առաջ by naghekyan.
The administrator has disabled public write access.

Re:Ունե՞նք բավարար քանակի որակյալ մանկավարժներ 8 տարի 1 շաբաթ առաջ #268

Իմ կարծիքով բոլորը գիտեն, թե իրենց հաստատությունում ովքեր են մանկավարժներ և ովքեր`ոչ:Դրանում մեղադրել համակարգի միայն մի օղակին---սխալ կլիներ: Փորձեմ թվարկել մի քանի պատճառներ: Մանկավարժական համալսարանում սովորում են գիտելիքների շատ ցածր մակարդակ ունեցող ուսանողներ,բայց եկեք չմեղադրենք լավագույններին: Ամսեկան 60000դրամի հույսով սովորել կլինի? Համալսարանում ուսանողները չեն սովորում, որովհետև նիստ ու կացն է ուրիշ: Դպրոցներում դասավանդում են նախկինում ուրիշ բուհեր ավարտած բազմաթիվ մասնագետներ, որոնց մասնագիտական որակները կասկածելի են, իհարկե ոչ բոլորի: Ցածր աշխատավարձի պայմանններում գրեթե բացակայում է ուսուցիչների մոտ ինքնազարգացումը:Տնօրենների կողմից ծանոթ բարեկամին աշխատանքի ընդունելը: Կարելի է թվել անվերջ:
  • Ararat
  • Ararat's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Ունե՞նք բավարար քանակի որակյալ մանկավարժներ 8 տարի 1 շաբաթ առաջ #269

Մոռացա պատմել մի իրական պատմություն: Մաթեմատիկայի ուսուցիչը 11-րդ դասարանում խնդիրը գրում է գրատախտակին և չի կարողանում ուղղություն տալ աշակերտներին, որպեսզի լուծեն: դասի վերջում դրությունը փրկում է մի պարապած աշակերտ: Չէ, ես չեմ ասում, թե..... Ուղղակի դասարան մտնելուց առաջ մի քիչ պետք է պատրաստվել,որը չի արվում շատերի կողմից:
  • Ararat
  • Ararat's Avatar
The administrator has disabled public write access.
  • Էջ.
  • 1
  • 2

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top