Հարց է ծագում. հնարավոր է ունենալ մանկավարժական գրագետ լեզվով գրված ,փորձառու հանձնաժողովի կողմից արված տեղին դիտողություններով սրբագրված, մշակված դասագիրք, որը զուրկ է վրիպակներից(տպագրական սխալները ,անշուշտ, ամենամեծ խնդիրը չէն) և որը պիտանի կհամարվի տարիներ շարունակ:Գուցե հնարավոր է, այս հարցին ավելի ճիշտ մոտեցում ցույց կտան փորձառու մանկավարժներն ու գիտության այրերը:Բայց մի բանում հստակ համոզված կարող եմ լինել.ինչպիսի աշխատություն էլ ստեղծվի ,միշտ կգտնվի գոնե մեկը , որին ինչ-որ բան դուր չի գա(խոսքը տպագրական սխալների մասին չէ) և այդ մեկի հետ ինչ-ինչ հանգամանքների բերումով ոմանք համամիտ կլինեն:Հետևաբար վերը զևակերպված հարցը կոռեկտ չէ , այսինքն ինչ` լավ գիրք չենք ունենալու? Այս հարցը ևս կոռեկտ չէ , լավ գրքեր այսօր էլ ունենք (ըստ ինձ լավագույն հաջողվածները երկրաչափության գրքերն են) , բայց բոլորիս հայտնի պատճառներով դրանք կոնկուրենցիային չեն մասնակցում(այլ կերպ ասած բիզնեսի շուկայից դուրս են մնացել).Բայց եթե նույնիսկ գիրքը "լավն է" չմոռանանք , որ գրքից ճիշտ օգտվել երեխան ինքնուրույն չի կարող, պետք է մանկավարժի միջամտությունը:Մանկավարժը պետք է ունենա իր սեփական մեթոդները, միայն նա լավ գիտի ինչն է լավ իր դասարանի համար ,որ մեկնաբանությունն է ավելի ընդունելի և հասկանալի:
Հարգելիներս , "բերեք ունենանք" լավ մանկավարժներ, իսկ լավ գրքեր ինքնըստինքյան կստեղծվեն: