Անի,նախ ասեմ, որ պետք է գրել հայերեն տառերով (ես փոխել եմ քո գրածը, դարձրել հայատառ): Երկրորդ, քո գրածից հասկանալի չէ, դու օգնություն ես ուզո՞ւմ, թե՞ լուծումը գիտես, ուրիշներին ես առաջարկում լուծել:Եթե երկրորդ տարբերակն է, ապա պետք է գրեիր գլուխկոտրուկներ բաժնում:
Հիմա խնդրի լուծումը. ենթադրենք` a2+b2+c2=ab+bc+ac, բազմապատկենք 2 կողմերը 2-ով, կունենանք. 2a2+2b2+2c2=2ab+2bc+2ac: Տեղափոխենք բոլորը ձախ մաս և ներկայացնենք հետևյալ տեսքով
a2+b2-2ab+c2+a2-2ac+b2+c2-2bc=0: Վերջինից կունենանք.(a-b)2+(a-c)2+(b-c)2=0:
Հետևաբար և a-b=0, և a-c=0, և b-c=0: Ուրեմն a=b=c: