Թեմա: Անեկդոտներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին
Re:Անեկդոտներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին
13 տարի 6 ամիս առաջ #644
Մեջբերում դասախոսությունից :
Մակերևույթի երկու կետերը միացնող ամենակաճ կորը գեոդեզիական գծի մաս է:
Օրինակ էշը մի վայրից մյուսն է գնում գեոդեզիական գծով, պայմանով, որ տարածքում էգ էշ չլինի:
petmat1
The administrator has disabled public write access.
Re:Անեկդոտներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին
12 տարի 9 ամիս առաջ #1108
Երկու մաթեմատիկոսներ հոգեբուժարանում կռվում են: Մեկը մյուսին սպառնում է` ես քեզ կածանցեմ, ես քեզ կինտեգրեմ, մյուսը ուսերն է թոթվում իբր` պետքս էլ չի: Առաջինը զարմացած հարցնում է ինչու , դու էդ ով եղար: Ես ex-ն եմ պատասխանում է երկրորդը:
Ameli
Վերջին խմբագրումը: 12 տարի 9 ամիս առաջ by Ameli. Reason: կրկնվել էր
The administrator has disabled public write access.
Re:Անեկդոտներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին
12 տարի 9 ամիս առաջ #1111
Այդ լոզունգ-պաստառը հայտնվել է 1970-ականներին, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ֆիզիկոսի օրերը նշելիս։ Այն ուներ հետևյալ բովանդակությունը՝ «Կորչի' կոսմոպոլիտիզմը՝ դարձնենք բոլոր Յակոբիանները Հակոբյաններ»։
vm
Վերջին խմբագրումը: 12 տարի 9 ամիս առաջ by vm.
The administrator has disabled public write access.
Re:Անեկդոտներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին
12 տարի 8 ամիս առաջ #1133
Ուանողի գրավոր պատասխանից.
Предел последовательности-это элемент того пространства, которое имеет свойство "притягивать", в некотором смысле, элемент данной последовательности.