Թեմա: Անեկդոտներ ծրագրավորման և ծրագրավորողների մասին
Անեկդոտներ ծրագրավորման և ծրագրավորողների մասին
13 տարի 10 ամիս առաջ #397
Կան հրաշալի անեկդոտներ ծրագրավորողների մասին: Նրանք խենթեր են մեկ այլ աշխարհից:
gayanegh
Վերջին խմբագրումը: 13 տարի 10 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.
Re:Անեկդոտներ ծրագրավորման և ծրագրավորողների մասին
13 տարի 10 ամիս առաջ #398
Ծրագրավորողի որդին գնում է առաջին դասարան:
-Բալիկս, հաշվել գիտես?
-Այո:
-Ապա, հաշվիր:
-1,2,3,4,5,6,7,8,9,A,B,C,D,E,F...
gayanegh
Վերջին խմբագրումը: 13 տարի 10 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.
Re:Անեկդոտներ ծրագրավորման և ծրագրավորողների մասին
13 տարի 10 ամիս առաջ #399
Քիմիկոսը, ֆիզիկոսը և ծրագրորդը մեքենայով բարձրանում են դեպի սարի գագաթը: Ճանապարհին մեքենան անսպասելի կանգ է առնում:
-Ինձ թվում է, որ շարժիչը փչացավ բարձր ճնշման տակ,- ասում է ֆիզիկոսը:
-Հաստատ վառելիքը ռեակցիայի մեջ մտավ օդի բաղադրության հետ, - պնդում է քիմիկոսը:
-Ժողովուրդ, բան չկա, եկեք մեքենայից դուրս գանք ու նորից մտնենք, կանցնի, - հանգստացնում է ծրագրորդը:
gayanegh
Վերջին խմբագրումը: 13 տարի 10 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.
Re:Անեկդոտներ ծրագրավորման և ծրագրորդների մասին
13 տարի 10 ամիս առաջ #400
-Ինչպես եք գրել ձեր դիսերտացիան, երիտասարդ,- հարցնում է փորձառու պրոֆեսորը:
-Copy, Past-ով, -պատասխանում է նա:
gayanegh
Վերջին խմբագրումը: 13 տարի 10 ամիս առաջ by gayanegh.
The administrator has disabled public write access.
Re:Անեկդոտներ ծրագրավորման և ծրագրորդների մասին
13 տարի 10 ամիս առաջ #401
Իրական դեպք: Ոչ մասնագետ խմբագիրը խմբագրում է VBA ծրագրավորման մեր գիրքը: Կարդում է տրամաբանական գործողությունները. And (և),Or (կամ), Not (ժխտում), Xor(բացառող կամ):
Խմբագրի նշումը Xor-ի մոտ - կամ ինչ?:
gayanegh
Վերջին խմբագրումը: 13 տարի 10 ամիս առաջ by gayanegh.
The administrator has disabled public write access.
Re:Անեկդոտներ ծրագրավորման և ծրագրորդների մասին
13 տարի 10 ամիս առաջ #408
Երբ ծրագրավորողը դաժան աշխատանքային օրվա վերջում համակարգիչն անջատելու հրամանն է սեղմում, որպեսզի գնա տուն, ամեն անգամ մի հաղորդագրություն է հայտնվում էկրանին. <<Հիշիր, որ կնոջդ անունը Աննա է, տղայինդ` Արմեն, աղջկանդ` Եվա>>:
naghekyan
The administrator has disabled public write access.
Re:Անեկդոտներ ծրագրավորման և ծրագրորդների մասին
13 տարի 10 ամիս առաջ #412
Հայտարարություն թերթում.
"Տարեց ծրագրորդին խնամելու համար պահանջվում է հաճելի արտաքինով կին, որը խոսում է BASIC, PASCAL, C++ լեզուներով":
gayanegh
The administrator has disabled public write access.
Re:Անեկդոտներ ծրագրավորման և ծրագրավորողների մասին
13 տարի 10 ամիս առաջ #413
Ծրագրորդի համար 1 կիլոմետրը մոտավորապես 1000 մետր է, իսկ ճշգրիտ` 1024 մետր:
gayanegh
The administrator has disabled public write access.