aramvalod
Նախ ասեմ, որ կա մաթեմատիկական գլուխկոտրուկներ թեմա, և նոր թեմա, էն էլ "ընկեր Սաքանյան չպատասխանեք" վերնագրով, չպետք է բացեիր: Խնդրանքդ կարող էիր գրել խնդրից հետո` որպես հետգրություն:Ես սա ավելի ուշ կտեղախոխեմ համապատսխան բաժին:
Հիմա գանք խնդրին:
Հավանաբար պետք է հասկանալ, որ անկյան գագաթը գտնվում է անհասանելի դիրքում, օրինակ ջրում: Հակառակ դեպքում կարելի է կողմերը շարունակելով գտնել գագաթը կամ քո ասած սկիզբը: Եվ այս իմաստով խնդիրը լավ չի ձևակերպված, պետք է ավելի հստակ ձևակերպել:
Ենթադրում եմ նաև, որ տրված անկյան կիսորդ կառուցել գիտենք և այդ մասը չեմ մանրամասնում:
Կկառուցենք AFG և CGF անկյունների կիսորդները, նրանց հատման կետը թող լինի K-ն:
Կկառուցենք նաև ABD և CDB անկյունների կիսորդները, նրանց հատման կետն էլ թող լինի M-ը:
KM-ը կլինի անկյան կիսորդը:Օգտվում ենք եռանկյան անկյունների կիսորդների մի կետում հատվելու հատկությունից և նրանից, որ երկու կետով անցնում է միայն մեկ ուղիղ: