Խնդիրը հետևյալ ձևակերպուն ունի. Օգտագործելով նախորդ խնդրի արդյունքը` լուծեք հետևյալ խնդիրը: Հարթությունում տրված են A և B կետերը: Օգտվելով քանոնից` կառուցեք AB հատվածը` այն դեպքում, երբ քանոնի երկարությունը փոքր է A-ից B եղած հեռավորությունից:
1. Պարզ ասվում է, որ պետք է օգտվել նախորդ խնդրի արդյունքից:
2. Պետք է նկատի ունենալ, որ քանոնով կարելի է կառուցել իր երկարությունից ինչքան ուզում եք մեծ երկարությամբ հատված, դրա հիմքը “տրված երկու կետերով անցնում է ուղիղ, այն էլ միայն մեկը” աքսիոմն է:
3. Նախորդ կետից հետևում է, որ խնդիրը լուծված կլինի, եթե AB ուղղի վրա կառուցվի կետ, որի հեռավորությունը կամ A-ից, կամ B-ից փոքր է քանոնի երկարությունից:
Կառուցեք A-ով ու B-ով անցնող երկու հատված: Թող դրանք հատվեն C կետում:
Կառուցեք A-ով ու B-ով անցնող ևս երկու հատված, որոնք նախորդների հետ փոքր անկյուններ են կազմում, այնպես, որ նրանց հատման D կետի հեռավորությունը C կետից փոքր լինի քանոնի երկարությունից:
C և D կետերով տարեք բավականին մեծ երկարության հատված:
Այդ հատվածի վրա վերցրեք նոր կետ` E-ն: E կետով տարեք CD –ի հետ փոքր անկյուն կազմող հատված, որը հատվում է AC-ի ու AD-ի հետ (F և G կետրեը):
E կետով տարեք CD –ի հետ փոքր անկյուն կազմող ևս մեկ հատված, որը հատվում է BC-ի ու BD-ի հետ (H և I կետրեը): Կառուցումն իրականացրեք այնպես, որ F,G,H,I կետերը գտնվեն CD ուղղի միևնույն կողմում:
Հիմա արդեն ունեք նախորդ խնդրի վիճակը` E կետով տարված են երեք հատվածներ: Դրանցից մեկի վրա վերցված են C և D կետերը, մյուսի վրա` F և G կետերը, երրորդի վրա` H և I կետերը. ընդ որում ` CF-ն ու DG-ն հատվում են A կետում, CH-ն ու DI-ն հատվում են B կետում:
Հետևաբար` FH-ի ու GI-ի հատման J կետը գտնվում է AB ուղղի վրա: Մեր ընտրած տակտիկայի դեպքում այն պատկանում է AB հատվածին:
Եթե AJ-ն կամ BJ-ին փոքր է քանոնի երկարություից, ապա խնդիրը լուծված է: Իսկ եթե երկուսն էլ երկար են քանոնից, ապա նույն քայլերն անելով, ասենք, AJ-ի համար կարող ենք ստանալ նոր կետ ` J1 արդեն AJ հատվածի վրա: Եթե քանոնը կարճ է և AJ1-ից, և JJ1-ից պետք է նոր կառուցումներ անել,մինչև AB հատվածի վրա կստանանք քանոնից կարճ հատված:
Կարծում եմ, ճիշտ կլիներ այս խնդիրը ներկայացվեր “Օգնիր ինձ” բաժնում: