Բաժանենք երեք խմբի` յուրաքանչյուրում երեքական:
Նժարավոր կշեռքով համեմատենք դրանցից երկուսը:
Եթե դրանք հավասար են, ապա կեղծը երրորդ խմբում է, իսկ եթե հավասար չեն, ապա թեթև խմբում է:
Այսինքն մի կշռումից հետո կիմանանք թե որ երեքի մեջ է կեղծը:
Այդ եռյակը նորից բաժանենք երեք մասի` յուրաքանչյուրում մեկական:
Հիմա նժարավոր կշեռքով համեմատենք դրանցից որևէ երկուսը և արդեն կգտնենք կեղծ մետաղադրամը: