Եթե դժվար չէ խնդրում եմ օգնեք ինձ:
1.Ապացուցել, որ ա. ուղիղ պրիզմայի բոլոր կողմնային նիստերը ուղղանկյուններ են, բ. կանոնավոր պրիզմայի բոլոր կողմնային նիստերը հավասար ուղղանկյուներ են:
2.Ուղղանկյունանիստի հիմքի կողմերն են 12սմ և 5սմ: Ուղղանկյունանիստի անկյունագիծը հիմքի հարթության հետ կազմում է 45 աստիճան անկյուն: Գտնել ուղղանկյունանիստի կողմնային կողերը:
3.Ուղիղ զուգահեռանիստի հիմքը շեղանկյուն է, որի անկյունագծերը 10 և 24սմ են: Գտնել զուգահեռանիստի
մեծ անկյունագիծը:
Հ.Գ. գիտեմ, որ հեշտ խնդիրներ են, բայց ես սովորում եմ հումանիտար հոսքում ու ինձ համար դժվար են....... Եթե հնարավոր է մինչև 24.01.11թ ժամը 12-ը խնդիրները լուծված լինեն անչափ շնորհակալ կլինեմ: Նախապես շնորհակալություն: