Հիմա 216  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Թեմա: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ

Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 9 տարի 10 ամիս առաջ #97

Դասավորել 0-ից 9-ը թվերը այնպես, որ ստացված թիվը բաժանվի 2-ից 18 միջակայքում գտնվող բոլոր թվերի վրա:
  • davo301
  • davo301's Avatar
Վերջին խմբագրումը: 9 տարի 10 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 9 տարի 10 ամիս առաջ #110

Տակառի մեջ լցված է 16 դույլ ջուր:Ունենք 6 և 11 դույլ տարողությամբ դատարկ տակառներ:Ինչպես ստանալ 8 դույլ ջուր:
  • Levon
  • Levon's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 9 տարի 10 ամիս առաջ #113

Իվանուշկայի երկրպագուների ուշադրությունը հրավիրում եմ հաջորդ գլուխկոտրուկի վրա:
Իվանուշկան գրատախտակին գրեց մի քանի իրարից տարբեր բնական թվեր: Մտովի բաժանեց այդ թվերի գումարը դրանց արտադրյալի վրա: Այնուհետև ջնջեց գրատախտակի վրա պատկերված թվերից ամենափոքրը և մնացած թվերի գումարը բաժանեց նրանց արտադրյալի վրա:Երկրորդ դեպքում նա ստացավ 3 անգամ մեծ թիվ: Հարց.որ թիվն էր նա ջնջել?
  • NJV
  • NJV's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 9 տարի 10 ամիս առաջ #115

JNV-ը,Ձեր գրառումը անհասկանալի է, քանի որ ամբողջությամբ կրկնում է #81 գրառումը: Գուցե ուրիշ բան եք ուզե՞լ գրել:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 9 տարի 10 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 9 տարի 10 ամիս առաջ #132

Levon -ի խոսքերից:
Տակառի մեջ լցված է 16 դույլ ջուր:Ունենք 6 և 11 դույլ տարողությամբ դատարկ տակառներ:Ինչպես ստանալ 8 դույլ ջուր:
16 0 0
10 0 6
0 10 6
6 10 0
6 4 6
12 4 0
12 0 4
1 11 4
1 9 6
7 9 0
7 3 6
13 3 0
13 0 3
2 11 3
2 8 6
8 8 0 Լավն էր:
  • petmat
  • petmat's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 9 տարի 10 ամիս առաջ #139

Ուղղանկյուն թխվածքի միջից պատահական տեղից կտրված հանված է մեկ այլ ուղղանկյուն մաս (օր. նայիր նկարը): Դանակի միայն մեկ ուղղագիծ կտրվածքով մնացած թխվածքը բաժանել ճիշտ 2 հավասար մասերի:
  • naghekyan
  • naghekyan's Avatar
Վերջին խմբագրումը: 9 տարի 10 ամիս առաջ by naghekyan.
The administrator has disabled public write access.

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 9 տարի 10 ամիս առաջ #140

naghekyan -ի խոսքերից:
Ուղղանկյուն թխվածքի միջից պատահական տեղից կտրված հանված է մեկ այլ ուղղանկյուն մաս (օր. նայիր նկարը): Դանակի միայն մեկ ուղղագիծ կտրվածքով մնացած թխվածքը բաժանել ճիշտ 2 հավասար մասերի:
Թխվածքը դժվար թե ունենար ուղղանկյան տեսք, ըստ երեւույթին ուղղանկյուն զուգահեռանիստի տեսք է ունեցել:Այս դեպքում խնդիրը հեշտ է լուծել:Բավական է կողի միջնակետով տանել հիմքին զուգահեռ հարթություն:
  • petmat
  • petmat's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 9 տարի 10 ամիս առաջ #141

Հարգելի petmat, եթե թխվածքը համարում եք ուղղանկյունանիստ, ապա կտրված մասը նույնպես պետք է համարեք ուղղանկյունանիստ: Եվ պահանջն էլ լինելու է բաժանել հավասար ծավալներով մասերի: Հավանաբար Դուք այլ բան եք պատկերացրել: Պարզ է, որ այս դեպքում Ձեր առաջարկած տարբերակը ճիշտ չէ:
Բացի այդ, խնդիրը հարթ դեպքին է վերաբերվում, թխվածք ասված է սինվոլիկ:
Այսինքն, խնդիրը առանց թխվածքի հետևյալն է. ուղղանկյունուց կտրված հանված է ավելի փոքր ուղղանկյուն:Միայն մեկ ուղղով ստացված պատկերը բաժանել հավասարամեծ մասերի:
  • naghekyan
  • naghekyan's Avatar
Վերջին խմբագրումը: 9 տարի 10 ամիս առաջ by naghekyan.
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top