Նախ ցույց տանք, որ ուղղանկյան անկյունագծերի հատման կետով անցնող ցանկացած ուղիղ դրան բաժանում է երկու հավասարամեծ (ավելին` հավասար) մասերի:
AOD և BOC եռանկյունները հավասար են`ըստ երեք կողմերի: Հավասար են նաև DOE և KOB եռանկյունները, քանի որ DO=OB, <DOE=<KOB, <ODE=<OBK: Նույն ձևով կարելի է համոզվել AOK և EOC եռանկյունների հավասարության մեջ: Ուրեմն DAKE և KBCE քառանկյունների մակերեսները հավասար են:
Վերևում ապացուցվածից պարզ է դառնում, որ եթե վերցնենք ուղղանկյուններից յուրաքանչյուրի անկյունագծերի հատման կետը և այդ կետերով տանենք ուղիղ, ապա պատկերը կբաժանվի երկու հավասարամեծ մասերի: