Հիմա 274  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 14 տարի 2 ամիս առաջ #218

Խնդիրը հետևյալ ձևակերպուն ունի. Օգտագործելով նախորդ խնդրի արդյունքը` լուծեք հետևյալ խնդիրը: Հարթությունում տրված են A և B կետերը: Օգտվելով քանոնից` կառուցեք AB հատվածը` այն դեպքում, երբ քանոնի երկարությունը փոքր է A-ից B եղած հեռավորությունից:

1. Պարզ ասվում է, որ պետք է օգտվել նախորդ խնդրի արդյունքից:
2. Պետք է նկատի ունենալ, որ քանոնով կարելի է կառուցել իր երկարությունից ինչքան ուզում եք մեծ երկարությամբ հատված, դրա հիմքը “տրված երկու կետերով անցնում է ուղիղ, այն էլ միայն մեկը” աքսիոմն է:
3. Նախորդ կետից հետևում է, որ խնդիրը լուծված կլինի, եթե AB ուղղի վրա կառուցվի կետ, որի հեռավորությունը կամ A-ից, կամ B-ից փոքր է քանոնի երկարությունից:

Կառուցեք A-ով ու B-ով անցնող երկու հատված: Թող դրանք հատվեն C կետում:


Կառուցեք A-ով ու B-ով անցնող ևս երկու հատված, որոնք նախորդների հետ փոքր անկյուններ են կազմում, այնպես, որ նրանց հատման D կետի հեռավորությունը C կետից փոքր լինի քանոնի երկարությունից:


C և D կետերով տարեք բավականին մեծ երկարության հատված:


Այդ հատվածի վրա վերցրեք նոր կետ` E-ն: E կետով տարեք CD –ի հետ փոքր անկյուն կազմող հատված, որը հատվում է AC-ի ու AD-ի հետ (F և G կետրեը):



E կետով տարեք CD –ի հետ փոքր անկյուն կազմող ևս մեկ հատված, որը հատվում է BC-ի ու BD-ի հետ (H և I կետրեը): Կառուցումն իրականացրեք այնպես, որ F,G,H,I կետերը գտնվեն CD ուղղի միևնույն կողմում:




Հիմա արդեն ունեք նախորդ խնդրի վիճակը` E կետով տարված են երեք հատվածներ: Դրանցից մեկի վրա վերցված են C և D կետերը, մյուսի վրա` F և G կետերը, երրորդի վրա` H և I կետերը. ընդ որում ` CF-ն ու DG-ն հատվում են A կետում, CH-ն ու DI-ն հատվում են B կետում:
Հետևաբար` FH-ի ու GI-ի հատման J կետը գտնվում է AB ուղղի վրա: Մեր ընտրած տակտիկայի դեպքում այն պատկանում է AB հատվածին:






Եթե AJ-ն կամ BJ-ին փոքր է քանոնի երկարություից, ապա խնդիրը լուծված է: Իսկ եթե երկուսն էլ երկար են քանոնից, ապա նույն քայլերն անելով, ասենք, AJ-ի համար կարող ենք ստանալ նոր կետ ` J1 արդեն AJ հատվածի վրա: Եթե քանոնը կարճ է և AJ1-ից, և JJ1-ից պետք է նոր կառուցումներ անել,մինչև AB հատվածի վրա կստանանք քանոնից կարճ հատված:


Կարծում եմ, ճիշտ կլիներ այս խնդիրը ներկայացվեր “Օգնիր ինձ” բաժնում:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 385
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 14 տարի 2 ամիս առաջ by Administrator. Reason: Նկարների տեղադրում
The administrator has disabled public write access.

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 14 տարի 1 ամիս առաջ #223

Երկու մարդկանց ձեռքերը կապված են թելերով, այնպես ինչպես ցույց է տրված նկարում:



Ինչպե՞ս կարելի է այդ մարդկանց իրարից ազատել, առանց թելերը կտրելու կամ կապերը քանդելու:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 385
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 14 տարի 1 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 14 տարի 1 ամիս առաջ #227

Կբարձրանա 9 օրում:
  • Ruzanna
  • Ruzanna's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 14 տարի 1 ամիս առաջ #228

Ունենք 10մ բարձրությամբ ջրհոր, մրջունը ամեն օր 2մ բարձրանում է 1մ իջնում: Քանի՞ օրում մրջունը կբարձրանա ամբողջ ջրհորը:
  • Ruzanna
  • Ruzanna's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 14 տարի 1 ամիս առաջ #234

Կարմիրը անցկացնել A օղակի տակով, այնուհետև ձեռքի վրայով:
Չկարողացա նկարը տեղադրել:
  • petmat1
  • petmat1's Avatar
Վերջին խմբագրումը: 14 տարի 1 ամիս առաջ by petmat1.
The administrator has disabled public write access.

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 14 տարի 1 ամիս առաջ #235

Ինչ կարմիրի մասին է խոսքը, խնդրում եմ պարզաբանեք petmat1:

Իսկ նկար տեղադրելու արվեստը կարող եք սովորել այստեղից: :)
  • naghekyan
  • naghekyan's Avatar
Վերջին խմբագրումը: 14 տարի 1 ամիս առաջ by naghekyan.
The administrator has disabled public write access.

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 14 տարի 1 ամիս առաջ #237

naghekyan -ի խոսքերից:
Ինչ կարմիրի մասին է խոսքը, խնդրում եմ պարզաբանեք petmat1:
  • petmat1
  • petmat1's Avatar
Վերջին խմբագրումը: 14 տարի 1 ամիս առաջ by petmat1.
The administrator has disabled public write access.

Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 14 տարի 1 ամիս առաջ #251

ինչպես տանել կիսորդ անսկիզբ անկյանը
  • aramvalod
  • aramvalod's Avatar
Վերջին խմբագրումը: 14 տարի 3 շաբաթ առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top