Սարգիս, ես համարում եմ, որ ճիշտ կլինի ցուցումներ տամ քո խնդիրների համար: Դու փորձիր այդ ցուցումներից օգտվելով լուծել խնդիրները: Հաջողությամ դեպքում լավ կլինի դրանք ներկայացնես ֆորումում` համ մյուսները կիմանան, համ էլ դրանք կստուգվեն:
Ցուցում "ֆունկցիա" խնդրի համար. պարզ է, որ խնդիրը լուծված կլինի, եթե գտնեք f(2010)-ը: Դա գտնելու համար 2010-ը ներկայացնել 2010=0+5+5+...+5 տեսքով և 2010=0+1+1+...+1 տեսքով: Դրանից հետո պետք է օգտվել խնդրի պայմանում տրված անհավասարումներից:
Ցուցում "դժվար" խնդրի համար. կատարել հակասող ենթադրություն և դիտարկել A1A2A3A4A5A6 կանոնավոր վեցանկյունը և այն բոլոր կանոնավոր վեցանկյունները, որոնք կստացվեն, երբ A1A2A3A4A5A6 վեցանկյունը պտտեք շրջանագծի կենտրոնի շուրջը այնքան, որ A1-ը համընկնի A2-ի սկզբնական դիրքին:
Ցուցում "համակարգի" խնդրի վերաբերյալ.Դժվար չէ համոզվել, որ (1;0;0), (0;1;0), (0;0;1) եռյակները այդ համակարգի լուծում են: Պարզ է նաև, որ 0<=x<=1, 0<=y<=1, 0<=z<=1:
Ենթադրենք կա այնպիսի լուծում, որ, օրինակ, 0<x<1: Այդ դեպքում առաջին հավասարումից կհետևի, որ 0<y<1, 0<z<1: Համակարգի երկրորդ հավասարումը ձևափոխելով` կարելի է ցույց տալ, որ այդ դեպքում x^1/2+y^1/2+z^1/2<1, իսկ դա կհակասի X^3+y^3+z^3=1 պայմանին:
Խնդրում և պահանջում եմ բոլորից, որ խնդիրներ առաջարկեն միայն ֆորումի համապատասխան բաժնում:
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեով խնդիրներ չառաջարկել, այսուհետև նման նամակները որևէ պատասխան չեն ստանա: