Հիմա 104  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: Օգնեք ինձ

Re:Օգնեք ինձ 13 տարի 9 ամիս առաջ #505

Բարև Ձեզ: Խնդրում եմ, օգնեք:
Ինձ հարկավոր է սահմանում՝ «Պատկերների հեռվորությունը տարածությունում»
  • m_hamlet
  • m_hamlet's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Օգնեք ինձ 13 տարի 9 ամիս առաջ #506

Եթե A1-ը պատկանում է F1 պատկերին, իսկ A2-ը պատկանում է F2 պատկերին, ապա A1 և A2 կետերը կոչվում են մոտակա կետեր, եթե ցանկացած X1 և X2 կետերի համար, որոնք համապատասխանաբար պատկանում են F1և F2 պատկերներին, A1A2-ը փոքր կամ հավասար է X1X2-ից:

F1և F2 պատկերների հեռավորություն կոչվում է նրանց մոտակա կետերի հեռավորությունը, եթե այդպիսիք գոյություն ունեն:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 385
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 13 տարի 9 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Օգնեք ինձ 13 տարի 8 ամիս առաջ #519

Հարգելի ֆոռումակիցներ ինձ շատ շտապ օգնություն է հարկավոր խնդրում եմ օգնեք ինձ գրելով այս 2 խնդիրների լուծումը, մինչև կկարողանամ ձեռք բերել Աթանասյանի գրքի խնդրի լուծումները:
Խնդիր. Կանոնավոր քառանկյուն բուրգի հիմքին զուգահեռ հարթությունը տրոհում է բուրգի բարձրութոյւնը 1:2 հարաբերությամբ՝ հաշված բուրգի գագաթից: Ստացված հատած բուրգի հարթագիծը 4դմ է, իսկ նրա լրիվ մակերևույթի մակերեսը՝ 186դմ2: Գտնել հատած բուրգի բարձրությունը:(Այս խնդիրը Աթանասյանի գրքում գտնվում է 81-րդ էջում և 268 խնդիրն է)
Խ.267 էջ 81. Բուրգը հատած է հիմքին զուգահեռ հարթությամբ: Ապացուցել, որ բուրգի կողմնային կողերը և բարձրությունը այդ հարթությամբ տրոհվում են համեմատական մասերի:
Նախապես հայտնում եմ իմ խորհին շնորհակալությունը: Ես Ձեզանից անչափ շնորհակալ կլինեմ եթե ինձ օգնեք ես վաղը ևեթ ձեռք կբերեմ լուծումները և այլևս Ձեզ չեմ անհանգստացնի:
  • Mariam Hovsepyan
  • Mariam Hovsepyan's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Օգնեք ինձ 13 տարի 8 ամիս առաջ #520

Եթե դեռ ձեռք չեք բերել այդ գիրքը, ապա որպես ցուցում ասեմ, որ պետք է օգտվել նմանության գաղափարից: Եթե, փորձեք ու չստացվի, կարղ ենք ձեր` արդեն արած քայլերը քննարկել և միասին լուծել ֆորումում: Կարծում եմ, որ շատ գրավիչ առաջարկ է, եթե ուզում եք լուծել, այլ ոչ թե լուծումը: :)
  • naghekyan
  • naghekyan's Avatar
Վերջին խմբագրումը: 13 տարի 8 ամիս առաջ by naghekyan.
The administrator has disabled public write access.

Re:Օգնեք ինձ 13 տարի 8 ամիս առաջ #521

Հարգելի պարոն Գագիկ Աղեկյան, ներողություն Շարիգինի գրքի խնդիրների լուծումներում, որը Դուք տեղադրել եք ներբեռնումներ բաժնում այդտեղ «Հատած բուրգ» բաժնի խնդիր 14-ը հենց 14-ին է համապատասխանում թե? ոչ և եթե Ձեզ համար դժվար չէ կարող եք «Հատած բուրգ» բաժնի 16-րդ խնդրի լուծումը տեղադրեք?
Հարգանքներով Անի
  • 12
  • 12's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Օգնեք ինձ 13 տարի 8 ամիս առաջ #522

Այո, Անի դա 14 խնդրի լուծումն է: Երկրորդ դեպքի հաշվարկը մինչև վերջ չի արված: Եվ արվածից պարզ է, որ կանոնավոր եռանկյանն առգծած շրջանագծի շառավիղը հավասար է առաջին դեպքում այդ եռանկյանը ներգծած շրջանագծի շառավղին: Ավելացնեմ մի հուշում ևս.եթե կանոնավոր եռանկյանն առգծած շրջանագծի շառավիղը r է, ապա այդ եռանկյան բարձրությունը 2r է: Կարծում եմ արդեն այդ եռանկյան մակերեսը հաշվելը դժվար չէ:

16-երորդ խնդրի լուծման փոխարեն տեղադրում եմ մի փոքր այլ խնդրի լուծում` քո խնդրում a-ն, b-ն է տված H-ն է պետք գտնել, այստեղ a-ն, H-ն է տված b-ն է պետք գտնել, մնացած ամեն ինչ նույն է: Փաստորեն, ըստ էության նույն խնդիրն է:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 385
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 13 տարի 8 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Օգնեք ինձ 13 տարի 8 ամիս առաջ #526

Հարգելի պարոն Աղեկյան ես Ձեզ եմ դիմում մի մեծ խնդրանքով եթե Ձեզ համար դժվար չէ կարող ե?ք տեղադրել այս խնդրի լուծումը, քանի որ ես այս խնդիրը ընդհանրապես չհասկացա:
Կանոնավոր եռանկյուն բուրգի նիստերի վրա որպես հիմքերի՝ նրանից դուրս կառուցված են կանոնավոր բուրգեր: Այդ բուրգերի(եռանկյուն բուրգի նիստերին հակադիր) գագաթների հարթ անկյունները ուղիղ են: Դիտարկենք եռանկյուն բուրգով և նշված բուրգերով կազմված բազմանիստը: Քանի նիստ ունի այն և ինչպես է կոչվում այն: Պատասխան՝ խորանարդ
Ես կարծում եմ որ պետք է պատկերենք եռանկյուն բուրգ և այդ բուրգի կողմնային կողմերի կազմած եռանկյուններին զուգահեռ պատկերենք կանոնավոր բուրգ և միացնենք գագաթները: Խնդրում եմ գրեք այս խնդրի լուծումը և եթե կարելի է ասեք թե արդյոք ճիշտ եմ մտածում թե ոչ և եթե ոչ ես կնայոեմ Ձեր տեղադրած լուծումը և կհասկանամ, իսկ եթե նույնիսկ Ձեր տեղադրած լուծումից հետո ինձ մոտ առաջանան հարցեր կարող եմ դիմել Ձեզ?
Հարգանքներով Ջուլիետա
  • Juli
  • Juli's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Օգնեք ինձ 13 տարի 8 ամիս առաջ #527

Նայեք Շարիգինի 10-րդ դասարանի դասագրքի էջ 103-ի 83 նկարը:
Հոծ կապույտ կողերով բուրգը ավելացված բուրգերից մեկն է:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 385
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top