Հիմա 133  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: Օգնեք ինձ

Re:Օգնեք ինձ 13 տարի 8 ամիս առաջ #528

Շնորհակալություն
  • Juli
  • Juli's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Օգնեք ինձ 13 տարի 7 ամիս առաջ #540

Կա արդյոք մի բանաձև որի միջոցով կարող ենք գտնել ցանկացած եռանկյանը ներգծած շրջանագծի բանաձևը:
  • HAYKASR
  • HAYKASR's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Օգնեք ինձ 13 տարի 7 ամիս առաջ #542

HAYKASR -ի խոսքերից:
Կա արդյոք մի բանաձև որի միջոցով կարող ենք գտնել ցանկացած եռանկյանը ներգծած շրջանագծի բանաձևը:

Հավանաբար ուզում եք ասել ներգծած շրջանագծի շառավիղը:
Օգտվեք S=pr բանաձևից, որտեղ S-ը եռանկյան մակերեսն է, p-ն եռանկյան կիսապարագիծը, իսկ r-ը` ներգծած շրջանագծի շառավիղը: S-ը պետք է գտնել եռանկյան մակերեսի մեկ այլ, օրինակ, Հերոնի բանաձևով:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 385
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 13 տարի 7 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Օգնեք ինձ 13 տարի 7 ամիս առաջ #546

ABC եռանկյան մեջ AB=18սմ, BC=13սմ, AC=15սմ: Գտնել.
ա) ABC եռանկյան ամենափոքր բարձրությունը,
բ) արտագծյալ շրջանագծի շառավիղը,
գ) ներգծյալ շրջանագծի երկարությունը: :) :)
  • Արո
  • Արո's Avatar
Վերջին խմբագրումը: 13 տարի 2 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Օգնեք ինձ 13 տարի 7 ամիս առաջ #547

Արո -ի խոսքերից:
ABC եռանկյան մեջ AB=18սմ, BC=13սմ, AC=15սմ: Գտնել.
ա) ABC եռանկյան ամենափոքր բարձրությունը,
բ) արտագծյալ շրջանագծի շառավիղը,
գ) ներգծյալ շրջանագծի երկարությունը: :) :)

ա)Պարզ է որ ABC եռանկյան ամենափոքր բարձրությունը դա AB կողին տարված բարձրությունն է;Այն նշանակենք CK-ով: Ապա եռանկյան մակերեսը հաշվենք Հերոնի բանաձևով և հիմք անգամ բարձրություն բանաձևով:
S=CK*BA
S=sqrt(p*(p-a)*(p-b)*(p-c)), որտեղ sqrt-ն քառակուսի արմատն է
a,b,c-ն եռանկյան կողմերը
p-ն կիսապարագիծը:
Կստացվի որ sqrt(p*(p-a)*(p-b)*(p-c))=CK*BA:
Կխնդրեի թվաբանական գործողությունները դուք անեիք Արո: :laugh: :laugh:
  • Einshtein
  • Einshtein's Avatar
Վերջին խմբագրումը: 13 տարի 2 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Օգնեք ինձ 13 տարի 7 ամիս առաջ #548

բ)Քանի որ եռանկյան արտագծյալ շրջանագծի շառավիղը գտնելու համար կա բանաձև
S=abc/4R => որ նախորդ լուծումից վերցնելով մակերեսը կարելի էր լուծել այս խնդիրը:
Այստեղ S-ը մակերեսն է,R-ը արտագծած շրջանագծի շառավիղը:
գ)Նախ գտնենք եռանկյան ներգծած շրջանգծի շառավիղը S=p*r բանաձևով(որտեղ p-ն կիսապարագիծն է,S-ը մակերեսը,r-ը ներգծած շրջանգծի շառավիղը):
Ապա C=2(pi)r բանաձևով կստանանք ներգծած շրջանգծի երկարությունը:
Այստեղ (pi)-ն դա ՊԻ թիվն է:
Կխնդրեի թվաբանական գործողությունները դուք անեիք Արո: :X :X :silly: :silly: Հասկացաք :blush:
  • Einshtein
  • Einshtein's Avatar
Վերջին խմբագրումը: 13 տարի 2 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

RE: օգնեք ինձ 13 տարի 7 ամիս առաջ #549

ԿԱՍԵՄ ՁԵԶ ՄԻ ԽՆԴԻՐ: ՇԵՂԱՆԿՅԱՆԸ ՆԵՐԳԾՎԱԾ Է ՈՒՂԱՆԿՅՈՒՆ, ԱՅՆՊԵՍ ՈՐ ՇԵՂԱՆԿՅԱՆ ՄԵԾ ԱՆԿՅՈՒՆԱԳԻԾԸ ԶՈՒԳԱՀԵՌ Է ՈՒՂՂԱՆԿՅԱՆ ԿՈՂՄԻՆ; ԳՏԵՔ ՈՒՂՂԱՆԿՅԱՆ ՄԱԿԵՐԵՍԸ ԵՐԵ ՇԵՂԱՆԿՅԱՆ ՍՈՒՐ ԱՆԿՅՈՒՆԸ 60 ԱՍՏԻՃԱՆ Է ԻՍԿ ԿՈՂՄԸ a
  • HAYKASR
  • HAYKASR's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Օգնեք ինձ 13 տարի 7 ամիս առաջ #550

Չհասկացա, Ձեզ oգնություն է պետք, թե խնդիր եք առաջարկում: Լավ դա կարևոր չե, խնդիրը ճիշտ ձևակերպեք: Երևի պետք է լիներ <<ամենամեծ մակերեսով ուղղանկյան>>:
  • petmat1
  • petmat1's Avatar
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top